Ակնհայտ է, որ Եվրատեսիլ երգի մրցույթի քվեարկությունը քաղաքականացված է, հետևաբար յուրաքանչյուր պետություն իր բարձր միավորները տալիս է իր հարևան, դաշնակից կամ ազգակից պետությանը: Այս իմաստով, կարծում եմ, ճիշտ կլինի, որ մենք մեր բարձր միավորները տանք Ռուսաստանին, Ֆրանսիային, Սերբիային, Կիպրոսին շատ հասկանալի պատճառով, քանզի մեր ազգի համար ամենաողբերգական և ցավալի էջերից մեկի՝ Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին այս պետությունների ղեկավարներն առաջին դեմքով կանգնած էին մեր պետության և ժողովրդի կողքին: Եթե բոլորն առաջնորդվում են իրենց պետական և ազգային շահերով, մենք էլ պետք է նույն կերպ վարվենք:
Ի դեպ, Եվրոպան Կոնչիտային մեծարելուց և փառաբանելուց հետո իր դեմքը փրկելու խնդիր ունի և դա կարող է անել Genealogy խմբին բարձր միավորներ շնորհելով՝ դրանով իսկ դատապարտելով մարդկության դեմ մեծագույն ոճիրներից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել