Երգչուհի Սյուզի Մելիքյանն իր երկրպագուների դատին է հանձնել նոր՝ «Մայրիկ» երգը, որի երաժշտությունը գրվել է Ռիչարդ Մադլենյանի, իսկ բառերը՝ Լևոն Անանյանի կողմից: Սյուզիի փոխանցմամբ՝ երգը գրվել էր բավական շուտ, պարզապես այն նոր է ձայնագրվել: Այն հարցին, թե ինչու երգի թեման ընտրվեց մայրիկի մասին, երգչուհին պատասխանեց.
- Մայրիկի մասին երգ չունեի, դրա համար էլ որոշեցի, որ իմ երգացանկում պարտադիր պետք է լինի նաև մեր մայրերին նվիրված երգ:
Դե իսկ վերջում երգչուհին նշեց, որ չնայած նրան, որ երգը նոր է, բայց և այնպես այն իր համար դարձավ իր երգացանկի ամենասիելի երգերից մեկը:
Հ. Գ. ------------------------------------------ սա իմ սրտի աշխատանքն է ... Հիմա կմտածեք, թե ինչ եմ կպել էս աղջկանից: Շտապեմ պատասխանել, իրենից չեմ կպել, անձնական ոչինչ չունեմ, պարզապես իր կատարած աննպատակ աշխատանքներից եմ կպել: Հիմա էլ երգ մայրիկի՞ մասին: Դե լավ էլի... Ինչի՞ մեր մայրերն էդ աստիճան վատն են, որ արժանանան նման ՎԱՅՆԱՍՈՒՆԻ ... Հարգելի Ռիչարդ և Սյուզի, եթե սա երգ է, ապա ես էլ հայոց գրերը ստեղծողն եմ :) Եվ հետո, Սյուզի ջան, սովորաբար թեմատիկ երգեր երգելիս պետք է պահը հասունանա ու ներքուստ զգաս այն, ինչ ուզում ես ասել, այլ ոչ թե երգել «ՊՏԻՉԿԻ» համար: Ի՞նչ է նշանակում մայրիկի մասին երգ չունեի, որոշեցի երգել: Կոշկակարի մասին էլ երգ չունես, բա ինչի՞ չես երգում ... Դե բավական է, հերիք է ձեր վայնասունախառը վնգստացող կատարողականությամբ ու թուրքաադրբեջանական կլկլային մուղամներով ձեզ երգիչների ու երգահանների տեղ դնեք: Լավ, մի նորմալ երգ գրող չկա՞, որ որակով գործ արվի ... Հոգնեցինք էլի ...
Ստորև ներկայացնում եմ «ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ»