Եվրատեսիլ 2015-ի մեկնարկը տրված է։ Արդեն հայտնի են այն 10 երկրները, որոնք անցել են եզրափակիչ։ Մինչ Վիեննայում ընթանում են երկրորդ կիսաեզրափակչի նախապատրաստական աշխատանքները, առաջարկում ենք ծանոթանալ ու տեսնել՝ որոնք են երեկվա կիսաեզրափակչի լավագույն ու վատագույն տեսքերը։ 

16 երկրներից մի քանիսի մասնակիցները որոշել էին հանդես գալ վառ ու գեղեցիկ տեսքերով։ Երևի մտածել էին, որ վիզուալ էֆեկտը կբացի իրենց առջև եզրափակչի դռները։ 

Մյուս մասնակիցների ֆոնին առանձնակիորեն տարբերվում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Գագարինան, ով կրում էր Ալեքսանդր Տերեխովի կողմից կարված երկար սպիտակ զգեստ։ Չնայած նրա գեղեցկությանը՝ շատերը միանգամից ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երգչուհու հագուստը շատ նման է Ջենիֆեր Լոպեսի զգեստներից մեկին։ 

Полина Гагарина – Россия

 

Երեկոյի հաջորդ սպիտակ զգեստը նույնպես դարձավ հանդիսատեսի քննարկման թեման։ Այն կրում էր նախորդ տարվա հաղթող Կոնչիտա Վյուրսթը։ Նա ընտրել էր էլեգանտություն, որը նաև հարմար կլինի։ 

Кончина Вюрст – победительница Евровидения 2013

 

Շտատեն Հալե սրահում երեկ իսկապես էլեգանտություն էր տիրում։ Բելառուսի ներկայացուցիչների տեսքը ևս բավական կոկիկ էր։ Դասական պիջակ ու տաբատ՝ զուգադրված կեդերով, իսկ երգչին ուղեկցող ջութակահարուհու հագին կրկին սպիտակ զգեստ էր։ 

Юзари и Маймуна – Беларусь

 

Գեղեցիկ ու հետաքրքիր էին ներկայացել Դանիայի ներկայացուցիչները։ Ռետրո ոճում հանդես եկող տղաներն իրենց հագուստն ընտրել էին թեմային համապատասխան, սակայն ժամանակակից լուծումներով։ 

 

Դասականության առանցքը չբեկեցին նաև Էստոնիայի ներկայացուցիչները։ Ընտրված էր երգին համապատասխան հագուստ, զույգի երկու անդամներն էլ կրում էին սև հագուստ. երգիչը կոստյում՝ սպիտակ վերնաշապիկով, երգչուհին՝ շլացնող կոմբինիզոն։ 

 

Իսկապես շլացնող տեսք ունեին Հայաստանի ներկայացուցիչները։ Եթե երգի հարցում խնդիրներ կային, և համացանցում հաճախ հանդիպում էինք քննադատությունների, ապա հագուստի հարցում բոլորը միակարծիք էին։ Արմեն Գալյանի հեղինակած հագուստն արժանացել էր ողջ Եվրոպայի հավանությանը։ Հիշեցնենք, որ մեր մասնակիցներից Թամար Կապրիելյանն օնլայն անցկացվող մրցույթով արդեն ճանաչվել է Եվրատեսիլի այս տարվա գեղեցկուհի։ 

 

Եզրափակիչ անցած տասը մասնակիցներից երեքի ոսկորները Եվրոպան խնամքով լվաց։ Ալբանիայի, Վրաստանի և Սերբիայի ներկայացուցիչների տեսքերը ճանաչվել են վատագույնը ողջ երեկոյի ընթացքում։ 

 

Евровидение 2015: Три худших образа первого полуфинала

 

Евровидение 2015: Три худших образа первого полуфинала

Евровидение 2015: Три худших образа первого полуфинала

 

Հասարակ, բայց շքեղ տեսք ունեին երեկոյի հանդիսավարները, ովքեր չէին կենտրոնացել իրենց տեսքով Եվրոպան գրավելու մտքի վրա։ 

Ведущие конкурса Евровидение 2015

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել