Արդեն 12 տարի է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի մանկապարտեզներում ընդհանուր ուսումնական ծրագրին զուգահեռ կիրառվում է ազգային ծեսերի, ժողովրդական երգ ու պարի ծրագիրը: Ծեսերը երեխաներին մատուցվում են հետաքրքիր, մանկական մտածողության ու հնարավորություններին համապատասխան՝ համեմված խաղիկներով, ասացվածքներով ու հանելուկներով: Այսօր էլ Կենտրոն վարչական շրջանում տոն էր: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ Մանկական զբոսայգում հավաքվել էին վարչական շրջանի մանկապարտեզների սաները՝ նշելու Նավասարդի տոնը: Համբարձման տոնին հատուկ շունչ էին տալիս «Տոնացույց» ավանդական երգի, պարի համույթը՝ իրենց կատարումներով, ծեսի պատմության մատուցմամբ, փոքրիկները՝ իրենց տարազներով, աշնանային բերք ու բարիքով հարուստ զամբյուղներով: «Այսպիսի միջոցառումները նպաստում են երեխաների հայեցի դաստիարակմանը, ծանոթացնում իրենց ակունքներին: Մենք ջանք չենք խնայելու մատաղ սերնդի մեջ սերմանելու սեր դեպի ազգայինը, դեպի մեր մաքուր անաղարտ երգն ու պարը»,-նշեց վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել