1. Յուրաքանչյուր մեկ րոպեում երկրի վրա ոչնչանում է շուրջ 20 հա անտառ:

2. Շառլ դը Գոլը Ֆրանսիայի մասին խոսելիս ասել է «Ինչպե՞ս կարող ենք կառավարել մի երկիր, որտեղ 246 տեսակ պանիր է պատրաստվում»:

3. Լուցկու գյուտը պատկանում է անգլիացի քիմիկոս Ջոն Վոկրին: Նա իր գյուտի համար կառավարությունից արտոնագիր չպահանջեց՝ ասելով, որ դա ժողովրդի համար է:


4. Թափառող կրակը բնության մեջ հանդիպող հազվագյուտ երևույթ է: Այն այրվող գազ է, որ առաջանում է խոնավ տեղերում՝ հողի ընդերքում: Եթե գազը շատ է, ապա մեծ քանակի թույն է արտազատում իրենից: Թափառող կրակի ետևից գնացող մարդը չի կարող նրան հասնել, քանզի նրա աննշան շարժումից շարժվում է նաև օդը, և թեթև գազերով այրվող կրակը շարունակ «փախչում» է: Այս զարմանալի կրակը առաջանում է երկրի խորքերում, ուր շատ են բույսերի մնացորդները և մարդկային, կենդանական ոսկորները: Թափառող կրակներ ավելի հաճախ հանդիպում են մեծ գերեզմանոցներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել