Սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկը` Սալվադոր Դալին, ծնվել է մայիսի 11-ին 1904թ.:
 

Բոլորին էլ հայտնի են նրա աշխատանքները, մասնավորապես՝ «Հիշողության կայունությունը», ինչպես նաև «Վերջին ընթրիքը», «Սբ. Անտոնիոսի գայթակղություն» և այլն: 


Քչերը գիտեն, որ Սալվադոր Դալին հեղինակն է նաև շատ հայտնի Chupa Chups-ի լոգոյի:
Եվս մեկ հետաքրքիր փաստ. մի անգամ Սալվադոր Դալին ցանկություն է հայտնում հանդիպում ունենալ Արամ Խաչատրյանի հետ: Վերջինս, երբ գնում է Դալիի տուն, սպասավորը խնդրում է սպասել, մինչ Դալին կգա: Անցնում է որոշ ժամանակ, Դալին մերկացած գալիս է Խաչատրյանի մոտ, առանց բարևելու պարում «Սուսերով պարը» ու հեռանում: Այսքանով ավարտվում է նրանց հանդիպումը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել