Mediamonitor.am-ը գրում է.
Շվեդ միապետ Գուստավ III-ը, ով իշխել է 18-րդ դարում, միանշանակ համոզված էր, որ սուրճն ու թեյը վնասակար են մարդու օրգանիզմին: Եվ հոգալով իր հպատակների առողջության մասին՝ նա մի շարք օրենքներ էր ընդունել, որոնք սահմանափակում էին այս ըմպելիքների օգտագործումը:
Այսպիսով, 1746 թվականին Գուստավը թեյի և սուրճի երկրպագու բոլոր քաղաքացիներին հրամայեց հսկայական հարկ վճարել գանձապետարանին: Որոշ ժամանակ անց սուրճն ընդհանրապես արգելվեց: Բայց նման արգելքը սուրճի սպառման վրա ազդեցություն չունեցավ, այլ այն սկսեցին անօրինական ճանապարհով օգտագործել:
Իմանալով դրա մասին՝ բարկացած թագավորը որոշում ընդունեց իր ասածի ճշմարտության վրա բոլոր կասկածողներին ցույց տալ սուրճի ու թեյի բոլոր վնասները: Փորձաքննության համար նա վերցրեց հանցագործ զույգ եղբայրների, որոնք դատապարտված էին կախաղան հանվելու: Միապետը փոխեց պատժամիջոցը ցմահ ազատազրկման միայն մեկ պայմանով. հանցագործ եղբայրները պետք է մեծ քանակությամբ թեյ ու սուրճ խմեին: Ակնկալվում էր, որ դատապարտյալները երկար չէին ապրի ու կմահանային սարսափելի տառապանքների մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ