Mediamonitor.am-ը գրում է.
Ցանկացած անհանգստություն էմոցիալ առումով ծանրաբեռնում է մարդուն և, եթե ժամանակին միջոցներ չձեռնարկվեն, ապա վաղ թե ուշ դա կհանգեցնի սթրեսային վիճակի:
Լարվածությունից ազատվելու համար հոգեբանական աջակցության Մարիուպոլյան կենտրոնի հոգեբաններ Տատյանա Գերշենովան և Աննա Չեպելովան խորհուրդ են տալիս կիրառել հետևյալ մեթոդները.
- Նկարեք երազանք
Մեթոդը`թերապիա նկարչությամբ (արտ-թերապիա)
Մեծ թղթի վրա նկարեք Ձեր ընտանիքը, Ձեր երազանքների տունը, վայրը, ուր ցանկանում եք մեկնել: Նկարելու ընթացքում մարդը շփվում է թղթի հետ ինչպես արտաքին աշխարհի հետ: Եվ թղթի վրա նա ցուցադրում է այն ամենը, ինչը նրան անհանգստացնում է: Որքան շատ են նկարները, այնքան ավելի շատ են ‹‹բուժումները››: Նկարել կարելի է ամեն օր`առանց մտածելու նկարի գեղեցկության մասին, առանց որևէ իմաստ կամ իրական առարկաներ փնտրելու: Կարևորը խնդիրներից շեղվելն է, ընտրել մի քանի գույներ, որոնք Ձեզ ամենաշատն են դուր գալիս և ինքնաարտահայտվել:
Արդյունք. Նկարչության ժամանակ մարդը դուրս է նետում իր բոլոր բացասական էմոցիաները և թուլանում է, հանգստացնում է նյարդերը: Բացի այդ, առաջանում է վստահության և համագործակցության մթնոլորտ խմբում, ձեռք է բերվում միմյանց զիջելու կարողություն, ուրիշի դիրքորոշումը լսելու և ընդունելու կարողություն: Կան դեպքեր, երբ նկարչությունն օգնում է ազատվել ցավի զգացումից:
- Պատկերացրեք ‹‹անվտանգ վայր››
Մեթոդ`պատկերման տեխնիկա
Հարմար տեղավորվեք, փակեք աչքերը, կենտրոնացեք Ձեր շնչառության վրա; Երբ դուք փակում եք աչքերը, առաջանում է Ձեր տարածությունը: Դուք տնօրինում եք այդ տարածությունը: Այժմ մտովի պատկերացրեք Ձեր ‹‹անվտանգ վայրը›› պատկերման միջոցով: Օգտագործեք Ձեր երևակայությունը`‹‹անվտանգ վայրը›› կարող է լինել այնպիսին, ինչպիսին դուք եք ցանկանում, այնտեղ կարող է լինել բացառապես ամեն ինչ: Դա կարող է լինել սենյակ, ծովափ, դաշտ, տուն: Կարելի է այնտեղ գտնվել միայնակ, ինչպես նաև մարդկանց շրջապատում: Միակ պարտադիր պահանջն է`Դուք պետք է Ձեզ լիովին անվտանգ զգաք: Մնացեք այդ ‹‹անվտանգ վայրում›› այնքան, որքան կցանկանաք: Հիշեք, որ դուք միշտ կարող եք վերստեղծեք այդ վայրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ