Ժամանակը անխնաբար վատնում ենք, նրան սպանում ենք և դարձյալ բղավում ենք՝ կյանք ենք ուզում, կյանքը կարճ է: Ամենալավ կյանք անցկացնողի մի ժամը ավելի երկար է, քան ամենավատ կյանք անցկացնողի ամբողջ կյանքը: Մենք այնքան անխիղճ ենք, որ ժամանակը՝ Աստծուն, կյանքին սպանում ենք... Ես այժմ ցանկանում եմ, որ այս րոպեն միշտ տևողական մնար, որովհետև քանի սահում են րոպեները, մենք այնքան ավելի շուտ ենք մանվում ապականության, ոչնչության, մոռացության, անգործության: Վերջապես, մենք դեռ չգիտենք, թե ինչո՛ւ ենք ապրում, ապրելը նպատակ չունի... և որքան հիմարություն է աննպատակ ապրելը: Արդյոք գալո՞ւ է մի օր, որ մարդկությունը մի քայլ, մի վայրկյան իզուր չգործադրե, իզուր չապրի, որ մարդկությունը ամեն մի քայլը, ամեն մի վայրկյանը միայն գիտակցելով, զգալով առաջ տանի...
1891, դեկտեմբերի 30
(Ավ. Իսահակյան «Հիշատակարան»)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել