Նախկին Spice Girl խմբի 42-ամյա երգչուհի Ջերի Հոլիուէլը առաջին անգամ ամուսնացել է: Նրա ընտրյալը դարձել է Ֆորմուլա 1 ավտոմրցարշավի ղեկավար Քրիստիան Հորները: Հեքիաթային պսակադրությունը տեղի է ունեցել անգլիական Սուրբ Մարիա եկեղեցում:
Երգչուհին հարսանիքին ներկայացել է ռետրո Ռոլս-Ռոյսով՝ 9-ամյա դստեր ուղեկցությամբ, ով էլ դարձել է նրա հարսնաքույրը:
Հյուրերի կազմում էին մի շարք հայտնի անձինք, պալատականներ և այլն: Spice Girl խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը չի կարողացել ներկա գտնվել հարսանիքին, սակայն շնորհավորել է ընկերուհուն Ինստագրամում և նրան նվիրել իր հագուստի հավաքածուից գեղեցիկ զգեստ:
Պսակադրությունից հետո զույգը մեկնել է Կանն՝ մեղրամիսն անցկացնելու:
Նյութի աղբյուր՝ https://harsaniq.wordpress.com/2015/05/18/spicegirls/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել