Արևային լույս
1. Արևն իրականում սպիտակ է, եթե դիտում ես տիեզերքից, քանի որ նրա լույսը չի ցրվում մեր մթնոլորտում: Վեներայից ընդհանրապես հնարավոր չէ տեսնել արևը, քանի որ այդ մոլորակի մթնոլորտը չափազանց խիտ է:
2. Մարդիկ կենսալյումինեսցենտային են՝ (կենսալուսարձակող) ի շնորհիվ նյութափոխանակության, բայց մեր լուսարձակումը 1000 անգամ թույլ է, քան կարելի է տեսնել անզեն աչքով:
3. Արևային լույսը կարող է օվկիանոսի ջրում անցնել մինչև 80 մետր: Եթե խորանաս 2000 մետր ներքև, ապա այնտեղ կարելի է տեսնել կենսալյումինեսցենտային ծովային սատանա ձկանը, որն իր որսին գրավում է լուսավորող օրգանով:
4. Բույսերը կանաչ են, քանի որ դրանք անդրադարձնում են կանաչ լույսը, իսկ մնացած գույները կլանում ֆոտոսինթեզի համար: Եթե դուք տեղադրեք բույսը կանաչ լույսի տակ, ապա բույսն ամենայն հավանականությամբ կմահանա:
5. Հյուսիսային և հարավային փայլը առաջանում է, երբ արևային բռնկումներից առաջացած «քամին» փոխազդում է Երկրի մթնոլորտի մասնիկների հետ: Ըստ էսկիմոսների լեգենդի՝ հյուսիսափայլը դա մահացածների հոգիներն են, որոնք ֆուտբոլ են խաղում փոկի գլխով:
6. 1 վայրկյանում արևն արտադրում է այնքան էներգիա, որն բավարար է աշխարհը միլիոն տարի ապահովելու համար:
Հետաքրքիր փաստեր լույսի մասին
7. Աշխարհի ամենաերկարադիմացկուն լամպը 100-ամյա մի լամպ է Կալիֆորնիայի հրշեջների շենքում: Այն անդադար վառվում է սկսած 1901թ.։
8. Լուսային փռշտալու ռեֆլեքս, որն վառ լույսի ժամանակ առաջ է բերում փռշտալու անկառավարելի նոպաներ, հանդիպում է 18-35 տոկոս մարդկանց մոտ, չնայած ոչ ոք դեռևս չի կարողացել բացատրել, թե ինչու է այն տեղի ունենում:
9. Երկակի ծիածանի ժամանակ լույսն անդրադառնում է երկու անգամ ամեն մի ջրի կաթիլում: Իսկ արտաքին ծիածանի գույները դասավորված են հակառակ կարգով:
10. Որոշ կենդանիներ տեսնում են գույներ, որոնք մենք ունակ չենք տեսնել: Մեղուները տեսնում են ուլտրամանուշակագույնը, իսկ բոժոժավոր օձերը՝ ինֆրակարմիրը: