Բոլորովին վերջերս ՀՀ Աժ նախագահի կողմից ոչ պաշտոնական հանդիպումը Հարավային Օսեթիայի «գործընկերոջ» հետ առաջացրել էր խառնաշփոթ վրացական իշխանական կուլիսներում: Բնականաբար, եթե մենք էլ լինեինք Վրաստանի տեղը, ապա միանշանակ ունենալու էինք նույն գնահատականը, եթե ոչ առավել խիստ: Սակայն իրողությունը լրիվ այլ բան էր, քան ներկայացվել էր վրացական իշխանությանը:
Իրականում Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովիի այցելությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն համընկել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և հումանիզմի մոտիվներով ցանկացել էր «ալա» ցեղի ցավակցությունը հայտնել հայ ժողովրդին: Բոլոր անհրաժեշտ ճշգրտումներն արվեցին այս փաստի վերաբերյալ հայկական կողմից՝ իրավիճակը հարթեցնելու համար:
Հիմա Հայստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա: Երեկ ոչ աշխատանքային այցով ՀՀ վարչապետն իր գործընկերոջ՝ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ գտնվում էր Բաթումիում:
Առայժմ դատելով Ղարիբաշվիլիի պաշտոնական էջից՝ պետք է փաստել, որ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, այնպես, ինչպես պատմականորեն հատուկ են այս երկու ժողովուրդներին՝ դարավոր միասին ապրելով կողք կողքի, պայքարելով տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերների դեմ և խորացնելով երկկողմ ոլորտային համագործակցությունը, զարգացնելով տնտեսական կապերը:



