Որպես կանոն, բուքմեյքերական ընկերությունները Եվրատեսիլից առաջ հրապարակում են մրցույթում հաղթողի հնարավոր թեկնածուների ցուցակը: Այս պահին ընդհանուր առմամբ, մեր երգի հաջողությանը վերոնշյալ ընկերությունները բացարձակ չեն հավատում: Զերծ կմնամ որևէ գնահատական տալուն, բայց հուսով եմ, որ գոնե կհասնենք եզրափակիչ: Այս պահին բուքմեյքերները մեր երգի հաջողության գործակիցը սահմանել են 1-ն ընդդեմ 101-ի: Նման բան մեկ էլ Էմիի ժամանակ է եղել, եթե չեմ սխալվում: Անընդհատ ասում ենք, որ Եվրատեսիլը դա քաղաքական մրցույթ է: Եթե հետևենք այս տրամաբանությանը, ապա մենք գոնե պիտի լավագույն եռյակում լինեինք, բայց թվերը խոսում են լրիվ հակառակ էֆեկտի մասին: Հիմա ի՞նչ բոլորի համար քաղաքական պայքար է, բայց հենց հերթը հասավ մեզ կինոն ավարտվե՞ց...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/799681860113362?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել