1639 - Իրաքի սահմանագլխին գտնվող Զեհաբ կամ Զոհաբ գյուղի մոտ Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքվում է հաշտության պայմանագիր, որով ավարտվում են թուրք-պարսկական երկարատև պատերազմները. դրանք նորից բռնկվեցին 1639-ի հաշտության դաշինքից 80 տարի անց՝ XVIII դարի 20-ական թվականների սկզբներին
1642 - հիմնվեց կանադական Մոնրեալ քաղաքը
1718 - անգլիացի իրավաբան Ջեյմս Պակլը արտոնագրեց աշխարհում առաջին գնդացիրը
1858 - Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց Ամենայն հայոց կաթողիկոս
1890 - Հռոմում տեղի ունեցավ Պիետրո Մասկանիի Գեղջկական ասպետություն օպերայի պրեմիերան
1916 - Մեծ Բրիտանիան առաջին պետությունը դարձավ, որն անցավ ամառային ժամանակի
1978 - Շվեյցարիայում Չառլի Չապլինի մարմինը երկրորդ անգամ հուղարկավորեցին մոտ 2մ հաստությամբ բետոնի տակ

Ծնունդներ`

1895 - Սմբատ Դանիելյան,հայ զինվորական գործիչ, գվարդիայի գնդապետ (1940), դիվիզիայի հրամանատար։
1899 - Անիտա Կոնտի (Կարագոշյան), ազգությամբ հայ, ֆրանսիացի բնախույզ, առաջին կին օվկիանոսագետը։
1904 - Ժան Գաբեն, ֆրանսիացի թատրոնի և կինոյի հայտնի դերասան, Պատվավոր լեգեոնի շքանշանակիր
1917 - Անդրանիկ Մանուկյան, Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), գվարդիայի կապիտան
1946 - Գալինա Ստարավոյտովա, ռուս քաղաքական և պպետական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, իրավապաշտպան, պատմական գիտությունների թեկնածու
1979 - Արմեն Օհանյան (արձակագիր), հայ արձակագիր, հրապարակախոս

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել