Մարդիկ կան, որ մշտապես դժբախտ լինելու հակում ունեն: Նրանք կյանքի ամենաչնչին խնդիրները վերածում են համամարդկային հնչողության հարցերի և տառապում: Նրանք դեմքի ողբերգական արտահայտությամբ սիրում են պատմել իրենց վիշտն ու հրավիրել բոլորին մասնակիցը դառնալու իրենց սրտակեղեք պատմությանը...
Նրանց մի տեսակ հաճույք են պարգևում սկանդալները, մշտական լարվածությունը, լեզվակռիվները: Ծանոթ կնոջ պես՝ այրի կամ դժբախտ՝ նրանք շրջում են ամենուր և ամենեցուն հաղորդակից դարձնում իրենց անասելի «վշտին»....
Ասածս ինչ է. այս կյանքը բոլորիս համար էլ դժվար է, բոլորս էլ բազմաթիվ խնդիրներ ունենք: Այս աշխարհում ոչ բոլորն են մեզ հասկանում (և դա նորմալ է), պետք չէ սեփական կյանքը դժոխքի վերածել, ապրել մշտական տառապանքի ու թախիծի թագավորության մեջ: Մեր կյանքի օրերը շատ կարճ են. հազիվ ժամանակ կա մի քիչ ուրախանալու, վայելելու.... Պիտի կարողանանք տխրությունից սահուն անցում կատարել ուրախության, արցունքից՝ ժպիտի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել