Նիդեռլանդներում 2013 թվականի կեսերին կհայտնվեն աշխարհի առաջին «խելացի» ճանապարհները: Ինչպես գրում է Wired պարբերականը, մայրուղին մասնավորապես ապահովված կլինի ինտերակտիվ լուսավորությամբ և «կհայտնի» եղանակային պայմանների մասին:
Smart Highway նախագիծը մշակել է դիզայներ Դան Ռոսեգարդեն՝ «Heijmans» ընկերության օգնությամբ: Մշակման հիմքում ընկած է լուսարձակող փոշին, որով կպատվեն ճանապարհային գծանշանները:
Այդ փոշին մթության մեջ կարող է լույս տալ մինչև 10 ժամ: Բացասական ջերմաստիճանի դեպքում ճանապարհին կերևան հատուկ ներկով նկարված ձյունիկներ, որոնք կնախազգուշացնեն հնարավոր մերկասառույցի մասին:
Նյութի աղբյուրն` այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=3772237875254&set=a.1357124658933.2043192.1555988255&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել