«Խելացի» ճանապարհներ`Նիդեռլանդներում


01:08 , 1 նոյեմբեր, 2012

Նիդեռլանդներում 2013 թվականի կեսերին կհայտնվեն աշխարհի առաջին «խելացի» ճանապարհները: Ինչպես գրում է Wired պարբերականը, մայրուղին մասնավորապես ապահովված կլինի ինտերակտիվ լուսավորությամբ և «կհայտնի» եղանակային պայմանների մասին:
Smart Highway նախագիծը մշակել է դիզայներ Դան Ռոսեգարդեն՝ «Heijmans» ընկերության օգնությամբ: Մշակման հիմքում ընկած է լուսարձակող փոշին, որով կպատվեն ճանապարհային գծանշանները:

Այդ փոշին մթության մեջ կարող է լույս տալ մինչև 10 ժամ: Բացասական ջերմաստիճանի դեպքում ճանապարհին կերևան հատուկ ներկով նկարված ձյունիկներ, որոնք կնախազգուշացնեն հնարավոր մերկասառույցի մասին:

Նյութի աղբյուրն` այստեղ