Հերթական ձախողումից ընկճված, դեպրեսիայի մեջ թաղված` եկա տուն: Շիվարած նստեցի, գլուխս ձեռքերիս մեջ առա ու էդպես ես էլ չհասկացա` ինչքան նստեցի անիմաստ: Մտածելու ունակությունն էլ էր բթացել: Միակ միտքը, որ եկավ, խմելն էր…

Մենակ եմ… Hա ի՞նչ, խմել ա պետք, անջատվել, ցրվել, թե չէ լացս գալիս ա: Դե բթացրա հոգուդ ցավը, գնա ոգելից գնելու, Գայանե ջան…

Գույնս գցած` մտա խանութ և երկու շիշ գարեջուր խնդրեցի ու մեկ  էլ հետևիցս մի ձայն. Ռիման էր:

-Գայանե ջան, հյուրեր ունե՞ս…

-Չէ, ինչի՞:

-Դե գարեջուր ես գնում:

-Հետո ինչ, -անտարբեր ասեցի ես,- մենակ հյուրե"րն են գարեջուր խմում:

-Բա մենա"կ ես խմելու:

-Այո, – գոռացի արդեն:

Ռիման Եհովայի վկա էր,  իմ ներվերը ռեժիմով սղոցողը և ինձ ճշմարիտ ուղու վրա դնողը:

-Տրամադրություն չունես հա՞ ոնց որ:

-Ոնց որ,- կարճ ասեցի ու արագացրի քայլերս:

-Աղոթք արա, խոսիր Եհովայի հետ, Գայանե՜:

-Հեռախոսի համարը չունեմ, Ռիմա (վաճառողուհին հազիվ էր ծիծաղը  զսպում):

-Գայանե, դու մոլորված ես, հասկացի՛:

Էդ հասկաց-ին էնպես ասեց, որ ես ինձ իսկականից մի պահ մոլորված զգացի :D :

-Ռիմա, կթողե՞ս գնամ, դարդերս գարեջրին պատմեմ, մեկ ա Եհովան անընդհատ անհասանելի ա լինում …

-Սիրելիս, հավատա, Աստված մի դուռ երբ փակում ա, մյուսը բացում ա:

-Ռիմա ջան, ես դա լսել եմ բազմիցս, ուղղակի իմ պարագայում բացվող դռան բանալիներն անհույս կորել են, Եհովան էլ դժվար իմ հավեսը ունենանա, որ որոնման աշխատանքներ ձեռնարկի:

-Ես կաղոթեմ քո համար էս գիշեր և մոտ օրերս կգամ հետդ զրուցելու:

-Լավ, լավ, Ռիմա, կգաս, մենակ թող գնամ հիմա, թե չէ  երկու շիշ էլ պիտի ավելացնեմ արդեն…

-Եկեղեցի հանկարծ չգնաս, լսո՞ւմ ես,- գոռաց հետևիցս:

Դե իրենց եկեղեցին իրենց հոգում ա գտնվում…

Հիմա Ռիմայի մասին…

Երբ հայտնվեց մեր շենքում, նույնիսկ չզգացինք նրա հայտնվելն ու բնակվելը: Հետո կամաց-կամաց նրա դեմքը բացվեց, երկար չկարողացավ լռել… Այսինքն՝ դեմքը չէ, ոտքը բացվեց դեպի հարևանների տները: Փոքրիկ ձեռնարկով շրջում էր, հետո դարձան ձեռնարկներ: Սկզբում մենակ էր, հետո ներխուժում էր եղբայրների և քույրերի հետ, եթե հաջողվում էր, լավ ուղեղները լվանում էր: Ոմանց համար Ռիման դարձավ հրեշտակ, ոմանց համար էլ՝ արհամարհանքի արժանի մարդ: Ես աշխատում էի մոտիկ չթողնել նրան ինչքան հնարավոր է, չէի ուզում վիրավորել, բայց օրերից մի օր հանեց հունիցհ և ես պատերազմ հայտարարեցի: Առաջին անգամ հունից դուրս եկա, երբ ասեց, որ անձամբ է շփվում Եհովայի հետ և ինձ կարող է օգտակար լինել: Դա ասում է այն մարդը ով կարող է չափազանց վնասակար լինել:

Մի օր ջղայնացել էր քրոջս աղջկա վրա՝ իմանալով, որ եկեղեցուց է գալիս… Օրերից մի օր էլ մի լավ դաս էր կարդացել գլխին՝ ծննդյան տոնակատարության մասնակցելու համար:

Այ էստեղ ես արդեն սկսեցի մտածել՝ ինչպես Ռիմային ենթարկել հոգևոր կտտանքների…

Խելոք գալիս էի տուն, շքամուտքում բռնեց ինձ, կարծես ինձ էր հենց սպասում և իմ կամքին հակառակ տարավ պատվիրաններ կարդալու: Մառազմի հասնող բաներ էր ասում. կրեատիվ պատվիրաններ էին, առաջին անգամ էի լսում… Դե աղանդների մասին իմացող մարդիկ տեղյակ են, որ նրանք տոն չեն նշում: Նրանց համար ամեն օր էլ տոն է: Ասենք, եթե ես այդ օրը մեռնեի, երևի էլի տոն կլիներ…Չգիտեմ…

Ես մի ժամ գերի էի, ու եթե չգային Ռիմայի եղբայրներն ու քույրերը, ես դեռ մի շաբաթ էլ առնվազն գերի կմնայի: Առիթից օգտվեցի ու փախա: Եկա տուն և նկատեցի, որ մատերս արյան մեջ են, էնքան էի լարավածությունից փորփրել… Լավ, քույր իմ Ռիմա, տեղից օրս օր չէր, դու էլ վրադիր ներվերս ուտե՞ս…

Դեռ մտքովս չէր անցել՝ ինչ եմ անելու: Համակարգիչս միացրի ու իմ հերթական ձախողված օրվա վերաբերյալ գրառում արեցի ֆեյսբուքում, հետո էլի, էլի…

Ջղայնությունս կարծես ֆեյսբուքի պատի հետ էի կիսում: Ընկերուհիս՝ Անահիտը, նկատելով ագրեսիվ տրամադրությունս, երգ հղեց պատիս, մեկնաբանելով, որ երգի հերոսին եմ նմանվել: Երբ միացրի, քիչ էր մնում աթոռից ընկնեի: Ամենադաժան մետալ-ռոք ագրեսիվ կատարումներից էր, մի պահ նույնիսկ վախեցա, հետո սկսեցի ծիծաղել… Միտք էր առաջացել արդեն, գրեցի՝ ինչ եմ մտադիր անել և հենց էդ պահին ստացա «հայոց մեծագույն խելառ» անունը իմ լավ ընկերուհի Անահիտի կողմից…

Արդեն ուշ ժամ էր, միտքը Անահիտը տվեց, երբ կատակով ասաց.

-Գայ, էս երգը տուր թող Եհովայի քարտուղարուհին լսի:

Գնացի Ռիմայի տուն: Նա հաճելիորեն զարմացավ, մտածեց երևի ճիշմարիտ ուղին եմ բռնել:

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել