Ալբերտ Էյնշտեյնը դասախոսություն կարդալիս սովորաբար ընտրում էր դահլիճում նստած ունկնդիրներից մեկին և խոսում էր այնպես, որ թվում էր, թե իր միտքը զարգացնում է հենց միայն նրա համար։
Այդպես, մի անգամ, երբ նա իր ասելիքն անվերջ ուղղում էր ուսանողներից մեկին, սա, անչափ շոյված զգալով իրեն, ընդմիջմանը շողոքորթի ժպիտով դիմեց դասախոսին.
–Ասացե՛ք, մաեստրո՛, ինչո՞ւ այսօր ձեր խոսքն անվերջ ուղղում էիք ինձ։
Եվ Էյնշտեյնը, որ չէր սիրում քծնանք ու կեղծիք, պատասխանեց այսպես.
–Ես սովորություն ունեմ լսարանի ունկնդիրների մեջ գտնել ամենաբութ դեմքը և բացատրել հատկապես նրան... Երբ այդ դեմքին վերջապես իմաստ է հայտվում, ես համոզվում եմ, որ մնացած բոլորը նույնպես հասկացել են դասախոսության նյութը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել