Mediamonitor.am-ը գրում է.
Վերջին երկու տասնամյակների ընթացքում նորարարությունների նախագծումն ու զարգացումը մեծ ազդեցություն է ունեցել գեղեցիկ, էկոլոգիապես զգայուն կառույցներ ստեղծելու մարդու կարողությունների վրա, այդ կառույցները նպաստում են ավելի կայուն ապագային: Դիզայներական այս հոսքի, տեխնոլոգիաների և էկոլոգիապես զգայուն կառույցների վառ օրինակ են նորարարական կամուրջները:
Ձեզ ենք ներկայացնում այդպիսի կամուրջների ցանկ:
Octavio Frias de Oliveira կամուրջը
Octavio Frias de Oliveira Bridge կամուրջը գտնվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում և արտասովոր է համարվում «X» տառը հիշեցնող իր ձևի համար: Խաչաձև այս կառույցը ունի 137,6 մ բարձրություն: Հետաքրքիր երեկոյան շոուների համար կամուրջը հագեցած է լուսային դիոդներով:
Aiola Island Bridge կամուրջը
Ավստրիայի Գրաց քաղաքում գտնվող և Մուռ գետի երկու ափերն իրար միացնող կամուրջը կառուցվել է 2003 թվականին նյույորքյան ճարտարապետ Վիտո Ակկոնչիի կողմից: Եվ սա հասարակ կամուրջ չէ, այն գետի մեջտեղում «կղզի» ունի, այդ պատճառուվ էլ անվանել են այս կամուրջը Aiola Island: Գիշերը այն լուսավորվում է ու ստեղծում յուրահատուկ գեղեցկություն:
Կորեայի Banpo Bridge» կամուրջը
Կորեացի ճարտարագետները Սեուլի հյուրերին և բնակիչներին զարմացրել են արտասովոր մի կամուրջով, որը բացի գլխավոր ֆունկցիայից, այն է Խան գետը հատելը, կատարում է նաև ցայտաղբյուրի դեր: Հազվադեպ հանդիպող ճարտարագիտական այս գլուխգործոցը կոչվում է Banpo Bridge, և կհամարվեր ամենահիասքանչ կամուրջը, եթե չլինեին կողքերի ջրային վարագույրները: Այն հատկապես շատ գեղեցիկ է գիշերը, երբ գույնզգույն լույսերը վառվում են և լուսավորում ջրի շիթերը: Մոտ 10 հազար անցքերից օրական 190 տոննա ջուր է դուրս ցայտում. սա մեծ աշխատանք է, որով անհնար է չհիանալ:
Բրիսբենում գտնվող Kurilpa կամուրջը
Ավստրալիայի Cox ընկերության ճարտարապետների հեղինակած Kurilpa կամուրջը համարվում է հետիոտնային ամենաերկար կամուրջը (երկարությունը 740 մ.): Այն ունի լուսային դիոդների համակարգ, որը գործում է ինտեգրացված արևային 84 վահանակների շնորհիվ, որոնք արտադրում են միջինը 100 կՎտ /ժ հոսանք մեկ օրվա ընթացքում:
Սինգապուրում գտնվող Telok Blangah Hill Park Flying կամուրջը
Blanga Hill Park -ը գտնվում է Սինգապուրի սահմաններից դուրս գտնվող անտառի վերևում 120 ոտնաչափ բարձրության վրա: Հետիոտնային կամուրջների այս ցանցը այցելուներին հնարավորություն է տալիս թռչունների կատարած թռիչքի բարձրությունից հիանալ տպավորիչ տեսարանով: Ճարտարապետները այցելուների համար հենասյուներ են դրել, որպեսզի նրանք իրենց ավելի մոտ զգան բնությանը, առանց վնասելու զբոսայգու լանդշաֆտն ու փխրուն էկոլոգիական հավասարակշռությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ