19-րդ դարում բոլորն էին խոստովանում, որ Եվրոպայում գոյություն ունեն 6 մեծ կայսրություններ՝ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան և Ռոդշիլդները: Արդեն երկար ժամանակ է անցել, այդ վեց թագավորություններից մեծ մասն այլևս չկա, իսկ ահա Ռոդշիլդներն անցան բոլոր պատերազմների և ճգնաժամերի միջով և հիմա պատրաստվում են նշել իրենց 300-ամյակը: Այդ ժամանակներից այս ընտանիքի հետ հաշվի էին նստում պետություններ, այլ ոչ թե անհատներ:

Այսօր յուրաքանչյուրը կարող է միլիարդատեր դառնալ: Բոլորիս էլ ծանոթ է, որ մարդիկ կարողանում են միլիարդատեր դառնալ մի քանի տարիների ընթացքում՝ Ցուկերբերգ, Գեյթս և այլն: Սակայն առաջին միլիարդատերերն այսպես արագ չեն հարստացել, այլ երկար ժամանակի ընթացքում է դա տեղի ունեցել: Մինչև հիմա շատերի համար այդպես էլ անհասկանալի է, թե ինչպես կարողացան հարստանալ Ռոքֆելլերները, Վանդերբիլդներն ու Ռոդշիլդները: Առաջինի մասին ես արդեն ներկայացրել եմ, իսկ ահա վերջին երկուսի մասին անպայման կխոսեմ, բայց հիմա անցնենք Ռոդշիլդներին:

Պատկերացնու՞մ եք, անգամ Եվրոպայում մարդկանց գովալու համար ասում էին, որ հարուստ են, ինչպես Ռոդշիլդները: Ռոդշիլդներն իրենց գումարը երբեք չեն թողել դուրս գա դինաստիայից և այդ պատճառով այստեղ տեղի է ունեցել բազմաթիվ բարեկամական ամուսնություններ: Մի քանի բառով ասեմ, որ այս ընտանիքի մեծությունը նրանում է, որ նրանք արդեն գոյության 300 տարվա մեջ միևնույն է ունեն չոր հաշվարկով 15 մլրդ դոլար հարստություն, ինչը փոխանցվում և կուտակվում է սերնդեսերունդ: Իսկ թե իրականում ինչքան գումար ունեն Ռոդշիլդները, դա մնում է գաղտնիք, քանի որ ոչ ոք չգիտի: Այս բանկային դինաստիան այնպես հզոր է, որ, օրինակ, եթե ինչ-որ գործարար չի ունենում 1 մլն շվեյցարական ֆրանկ, նա չի կարող դառնալ Ռոդշիլդների բանկի հաճախորդ:

Իսկ որտեղի՞ց և ինչպե՞ս սկսվեց այս հարուստ ընտանիքի պատմությունը:

Բնական է, որ այս մեծ ֆինանսական ընտանիքի հիմքում ընկած է մի հասարակ հրեա մարդ, ով ծնվել էր Ֆրանկֆուրտում: Մայեր Ամշելի ընտանիքը զբաղվում էր առևտրով և հոր մահից հետո, երիտասարդ Մայերը թողնում է դպրոցն ու սկսում աշխատանք փնտրել: Մայերը ոչ մի տեղ չէր կարողանում հարմար գործ գտնել և ստիպված սկսեց աղբակույտերից հինավուրց իրեր հավաքել, դրանք մաքրել, փայլեցնել ու վաճառել: Շուտով նա մեծ համբավ ձեռք բերեց հին իրեր հավաքողների շրջանում: 1750 թվականն էր, երբ Մայերն այդ գումարով բացում է մի փոքրիկ խանութ և սկսում զբաղվել առևտրով: Հենց այս խանութում էլ հետագայում Ամշելը բացում է իր առաջին բանկը, որտեղ մարդիկ միայն գումարներ էին փոխանակում: Դա դարձավ Ռոդշիլդների առաջին բանկը, որի հիմքը դրամափոխանակությունն էր: Բանկի դռան վրա փակցված էր կարմիր գերբ, որը գերմաներենով գրվում էր Rot Schild: Հետագայում Մայերն իր համար վերցրեց այդ Ռոդշիլդ անվանումը և դարձավ Ամշել Մայեր Ռոդշիլդ: Առևտրի տարիներին Ռոդշիլդը հասկացավ, որ հարկավոր է կապ ստեղծել արիստոկրատիայի հետ, մտնել նրանց գրպանը: Հենց այդ հինավուրց իրերն էլ դարձան նրա հաղթաթուղթը:

Ամշելն անընդհատ ճամփորդում էր գերմանական քաղաքներով, որտեղ արիստոկրատներին վաճառում էր իր հին իրերը: Սակայն մի անգամ, ինչպես բոլորին է բախտ վիճակվում, Ամշելին նույնպես նման հնարավորություն է ընձեռվում, որը նա օգտագործում է, այլ ոչ թե ձեռքից բաց թողնում շատերի պես: Եվ այդ ճամփորդության ժամանակ Ռոդշիլդը հանդիպում է Գերմանիայի ամենահարուստ մարդկանցից մեկին՝ արքայազն Ֆրիդրիխին: Բոլոր կոլեկցիոներներն էլ լավ գիտեն, թե ինչքան դժվար է բաժանվել իրենց սիրած իրից և Ամշելը նույնպես բացառություն չէր: Բայց չմոռանանք, որ նա հրեա էր, գիտեր, թե ինչպես օգտագործի կյանքի ընձեռած հնարավորությունը և իր ամենաթանկ իրը նվիրում է արքայազնին, ով նույնպես հիմավուրց իրերի հավաքածու ուներ: Արքայազնն այդ վարմունքից ապշած էր և հարցնում է, թե ինչ կցանկանա դրա դիմաց:

-Ինձ ոչինչ պետք չէ,-ասում է Ամշելը,-ես պարզապես ուզում եմ հետագայում էլ Ձեզ ծառայել: Եվ այսպես, Ռոդշիլդին հնարավորություն տրվեց մատակարարել հինավուրց իրեր և այլ ապրանքներ: Այսինքն նա դարձավ միակ մատակարարը: Ռոդշիլդն այս իրադարձությունն աչքից բաց չթողեց և միանգամից իր խանութի պատին գրեց՝ «Ձերդ գերազանցության միակ մատակարարը»: Դե այստեղ էլ ասելու բան չկա իրականում, երբ 1751 թվականին, հրեան արդեն հասկանում է գովազդի ամենակարևոր կետերից մեկը՝ «Ասա այն, ինչ դու իրականում ունես կամ կաս և վստահությունն արդեն ձեռք բերված է»:

Բացի այս քայլերը՝ Ռոդշիլդը սկսեց զբաղվել նաև արքայազնի ֆինանսական հարցերով և սկսեց բանակցել տարբեր երկրների արքայազնների հետ, որպեսզի նրանց վարկ տա: Դա չտեսնված գործարք էր այդ տարիներին, ուստի Ռոդշիլդը մտածեց, թե ինչպես կարելի է կախման մեջ գցել բոլորին Ֆրիդրիխից: Եվ նա սկսեց բանակցել և Ֆրիդրիխի գումարները վարկով տալ այլ երկրների արքայազններին: Որոշ ժամանակ անց Եվրոպայի գրեթե բոլոր երկրների արքայազններն արդեն պարտք էին Ֆրիդրիխին: Այդ գործարքներից Ռոդշիլդը լավ պարգևատրումներ էր ստանում:

Այդ ընթացքում մեծանում էին Ռոդշիլդի հինգ տղաները, որոնք դարձան այս կայսրության հիմքը: Ոչ մի բարձրագույն կրթություն, ոչ մի տարրական կրթություն չունեցող այս եղբայրները ցրվեցին Եվրոպայի 5 տարբեր երկրներով:  Ռոդշիլդների ընտանիքի զարգացումը սկսվեց հենց զավակներից՝ Անշել Մայեր Ռոդշիլդ – Գերմանիա, Շլոմո Մայեր Ռոդշիլդ – Վիեննա, Նատան Մայեր Ռոդշիլդ – Բրիտանիա, Կառլ մայեր Ռոդշիլդ – Նեապոլ և Ջեյմս Յակոբ Մայեր Ռոդշիլդ-Փարիզ: Եվ յուրաքանչյուրն այս երկրներում սկսեց իր արկածները դեպի հաջողության բարձունքներ:

Շարունակելի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել