Այսօր ցույց կտամ թե ինչպես պահպանել Android հեռախոսի մարտկոցը:
1.Նախ իմացեք, թե ինչն է ավելի շատ էներգիա խլում: Դրա համար մտեք Settings>>About phone>>Battery use: Այդտեղ կտեսնեք, թե որ ծրագրերն են հիմնականում էներգիա խլում, եւ կարող եք ժամանակավորապես անջատել դրանք:

2.Եթե չեք օգտագործում ինտերնետ, ապա անջատեք 3g-ին: Դրա համար մտեք Settings>>Wireless Controls>>Mobile networks>>Use only 2g networks:


3.Կրճատեք էկրանի պայծառությունը: Դրա համար մտեք Settings>>Sound&display>>Brightness եւ նվազեցրեք էկրանի պայծառությունը: 


4.Եթե հնարավոր է, անջատեք էկրանի Timeout-ը կամ դրեք առավել կարճ ժամանակի վրա: Դրա համար մտեք Settings>>Sound&display>>Screen timeout: 

5.Եթե չեք օգտագործում wi-fi, ապա անջատեք: Անջատելու համար մտեք Settings>>Wireless controls>>wifi:
6.Անջատեք gps ուղեցույցը: Մտեք Settings>>Security&location>>Enable GPS satellties:
7.Օգտագործեք Power Control Widget-ը: Մտեք Home screen>>Add>>Widgets>>Power Control: Դրանից հետո  Widget-ը կհայտնվի ձեր էկրանին, եւ դուք հեշտությամբ կարող եք անջատել կամ միացնել Wifi-GPS-Bluetooth-ը եւ այլն:
8.Երբեք միանգամից մի անջատեք ծրագրերը, քանի որ դրանք չեն անջատվում եւ իրականում մնում են միացված հեռախոսի պատկերց դուրս, նաեւ կարող եք օգտագործել Advanced Task Killer ծրագիրը, որի միջոցով կարող եք անջատել միացած մնացած ծրագրերը հեշտությամբ:

9.Հնարավորության դեպքում հեռախոսում միացրեք Airplane mode, սեղմած պահեք կարմիր կոճակը, այնուհետեւ սեղմեք  Airplane mode: Airplane mode-ի ժամանակ հեռախոսը չի կարող զանգեր ստանալ կամ օգտագործել ինտերնետ, փոխարենը հեռախոսի մարտկոցը կաշխատի ավելի երկար ժամանակ:
Վերջ այս քայլերը անելուց հետո ձեր Android հեռախոսի մարտկոցը  ավելի լավ եւ երկար կաշխատի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել