Հայաստանում այսօր կան բազմաթիվ խնդիրներ՝ սկսած ներկայիս տնտեսական դժվարություններից, մինչև քաղաքացիների սոցիալական ծայրահեղ պայմանների առկայություն: Երկրի առջև ծառացած այս խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ է, որ դրանք մշտապես լինեն ուշադրության կենտրնում:

Հատկապես բարդ է տնտեսական և սոցիալական դրությունը մարզերում, որտեղ խնդիրներին մոտիկից ծանոթանալու և ներդրումները խրախուսելու անհրաժեշտություն կա, ինչի համար անհրաժեշտ է, որ համապատասխան պաշտոնյաները հաճախակի այցելեն մարզեր, ծանոթանան այնտեղ տիրող իրավիճակին և համապատասխան միջոցներ ձեռնարկեն: Քանի որ յուրաքանչյուր մարզ ունի իր խնդիրները և առանձնահատկությունները, ապա նման այցելությունները թույլ կտան անմիջականորեն զգալ մարզերում առկա իրավիճակը:

Մյուս կողմից մարզերի զարգացման խթանումը կնպաստի երկրի հավասարաչափ զարգացմանը, ինչպես նաև ֆինանսների հավասարաչափ բաշխմանը, հնարավոր կլինի կասեցնել մարզերից ահռելի չափերի հասնող արտագաղթը:

Այս առումով ուշադրության արժանի է վարչապետ Աբրահամյանի այցը Լոռու մարզ, որի ընթացքում նա այցելել է մի շարք արտադրամասեր, հանդիպել է Լոռու մարզի ղեկավարների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տնտեսվարողների հետ, քննարկել մարզի հուզող խնդիրները և համապատասխան հանձնարարականներ տվել:

Քննարկման ընթացքում վարչապետը հատկապես կարևորել է Լոռու մարզի արդյունաբերական ներուժի վերականգնման հարցը և մարզերում, համայնքներում, քաղաքներում լոկալ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, որով կլուծվի քաղաքացիների՝ աշխատանքով ապահովելու խնդիրը: Վարչապետը նաև նշել է, որ պետությունը Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ:

Հուսով ենք, որ ինչպես Լոռու մարզում, այնպես էլ մյուս մարզերում ևս հնարավոր կլինի լոկալ ծրագրերի իրականացման միջոցով բազմաթիվ քաղաքացիների ապահովել աշխատանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել