Հայաստանն այն քիչ երկրներից է, որն ունի ատոմակայան, այսինքն՝ ամենաէժան էլեկտրաէներգիա արտադրող կառույց, ունի մեծ թվով ՀԷԿ-եր և ավելի շատ ՀԷԿ-եր ունենալու պոտենցիալ: Հայաստանն արևի և լեռնային քամիների երկիր է, հետևաբար ունի արևի և քամու միջոցով հոսանք ստանալու լայն հնարավորություններ (ի դեպ, Էներգետիկայի նախարարությունն ակտիվորեն զբաղված է արևի և քամու միջոցով հոսանք ստանալու ճյուղը զարգացնելու գործով), և մենք անընդհատ խոսքում ենք էլեկտրաէներգիայի գինը բարձրացնելու մասին: Մի կողմից պետք է արդյունավետ կառավարել այն ռեսուրսներն ու պոտենցիալը, որն ունենք մենք, մյուս կողմից՝ պետք է պետական մակարդակով աուդիտ կազմակերպել ՀԷՑ-ում՝ հասկանալու համար, թե ինչու է այս կառույցը կուտակել հսկայական պարտքեր, այն դեպքում, երբ կառույցի ներկա և նախկին շատ ղեկավար պաշտոնյաներ, ուղղակիորեն, միլիոնատերեր են և, վստահաբար, այդ միլիոնները դիզել են ՀԷՑ-ում աշխատելու տարիներին: Չի կարելի թույլ տալ, որ մի քանի թափթփուկների թափթփված աշխատանքի կամ սեփական գրպանը լցնելու մոլուցքի պատճառով բարձրանա հոսանքի գինը, և տուժի մեր քաղաքացին: Ակնհայտ է, որ ՀԷՑ-ում կան ներքին կոռուպցիոն ռիսկեր, որոնց հեղինակներին պետք է խստագույնս դատապարտել:
Եթե ՀԷՑ-երի սեփականատերերը ռուսներ են, պետք չէ հարցը տեղափոխել հայ-ռուսական քաղաքական կամ դիվանագիտական հարթակ, քանզի սա զուտ բիզնես է, որտեղ մի քանի ռուս կամ հայ (իրականում ազգությունը կարևոր չէ) գործարարաների գործունեության արդյունքում կարող է տուժել մի ամբողջ ժողովուրդ: Վստահ եմ՝ մեր կառավարությունը կկարողանա պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր ստեղծել են այս անհեթեթ իրավիճակը:
Ի դեպ, իմ նշած նախկին և նեկա ՀԷՑ-ում միլիոններ աշխատած անձանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են, ազգությամբ՝ հայ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/803578243044586
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել