Գիտությունը չի պարզել, թե որն է գոյության իմաստը: Մարդն այսօր էլ չգիտի, թե ինչ է կատարվելու իր հոգու հետ փորձություններով լի կյանքի ավարտին: Գիտությունը չի կարողանում ապացուցել Աստծո գոյությունը, ոչ էլ կարողանում է ապացուցել, որ Աստված չկա: Գիտության զարգացումն անգիտության է տանում. մեկ հարցի պատասխանը շատ այլ հարցեր է ծնում: Ուստի, մի՞թե վայրենի չէ նա, ով նահապետական ժամանակների պարզամիտ և պարզակենցաղ մարդուն «վայրենի» է անվանում: Իրենց կռահումներում և գուշակություններում հներն ավելի բարեպաշտ էին, քան ներկայիս ինքնավստահ առաջադիմականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել