Ահավոր հիասթափված ու ներվայնացած եմ տեսածիցս... Ես այսօրվանից պաշտոնապես հայտարարում եմ, որ յոնջըլախ վիճակները շատ ավելի ընդունելի ու լավն են (թզբեխներով, բորդյուրներով ու թրաշներով հանդերձ), քան սուտի զարգացած ու գլամուրային անհայրենիք ջահելները, որ սաղ քաղաքում վխտում էին ամենաայլանդակ ու իբր վախենալու կերպարներով... Ահավոր ափսոսում էի, որ նույնիսկ նման «մարդկանց» վերացնելու համար կարող ա դատվեմ, թե չէ մեծ հաճույքով կանեի... Ու ամենացավալին այն էր, որ դրանց 80%-ը 15-16 տարեկան էին, ովքեր չեն էլ հասկանում ինչ ու ինչի համար են անում, էլ չեմ ասում, որ անհնար ա նրանց ծնողները տեսած չլինեն իրանց երեխեքի վիճակը... Թող սրանից հետո մեզ չկպնեն ու չասեն, որ մենք ենք փչացնում ու կործանում էս երկիրը, որովհետև եթե էդ նույն երեխուն էսօր կպնես կամ մի բան ասես, ծնողը քեզ ա մեղադրելու, մի հատ էլ կփորձեն դատի տալ, ոնց որ Եվրոպաներում ու Ամերիկայում են անում, նույնիսկ հասել ենք էն աստիճանին, որ չեմ բացառում՝ երեխան ծնողին դատի տա, ով չթողնի Halloween-ի անդուր կերպարանքով քաղաք դուրս գա... Ցավում եմ մեր իրականության ու նման սերնդի առկայության համար...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/3901627187174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել