«Զմայլվում» եմ էն մարդկանցով, ովքեր համարում են, թե ներկայիս քաղաքապետը լավագույններից մեկն ա: Որովհետեւ վերանորոգում ա ինչ-որ շատրվաններ, կանաչ սինթետիկայից արձաններ ա դնում ու ասֆալտապատում ա ու էլ եսիմ ինչ ա անում:
Շտապեմ ձեզ հիասթափեցնել: Քաղաքապետը ՊԱՐՏԱՎՈՐ Է հոգ տանել քաղաքի եւ քաղաքի բնակիչների մասին: Ինքը դրա համար փող ա ստանում: ՈՒ էլի լիքը արտոնություներ, որոնք ոչ մի օրենքով նախատեսված չեն, բայց ինքը ունի:
Լավ քաղաքապետը չի որոշվում քաղաքը ասփալտափռելով ու գիպսակարտոնելով: Եթե ասֆալտապատելը, շենք ներկելը ու օբյեկտ սարքելը լինեին ցուցանիշ, ապա վստահեցնում եմ, սովետի ժամանակվա ցանկացած քաղաքապետ մի 10 անգամ ավել ա արել ձեռքի հետ:
Լավ քաղաքապետը որոշվում ա ոչ ստանդարտ, արտակարգ իրավիճակում (թերեւս, ինչպես բոլորը): Օրինակ՝ Միսիսագայի քաղաքապետը կազմակերպեց մի քանի հարյուր հազարանոց քաղաքի էվակուացիան այնքան արագ ու արդյունավետ, որ ոչ մեկ չտուժեց քիմիական ցիստեռների վթարից: Ու արդեն որերորդ անգամ քաղաքապետ ա ԸՆՏՐՎՈՒՄ, չնայած 91 տարեկան ա: Կամ Ռուդոլֆ Ջուլիանին, որը սկսեց պայքար Նյու Յորքի հանցավոր աշխարհի դեմ (Վանոյի ականջը կանչի), ինչի արդյունքը տեսել եմ անձամբ: Ինչպես նաեւ իրենց շատ լավ դրսեւորեց սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ժամանակ: Եվ այլն, եւ ալյն: Օրինակները շատ են:
Իսկ մեր քաղաքապետը, որը արդեն հեսա մի տարի կլինի, ինչ պաշտոնի ա, իսկ դրանից առաջ էլ քաղաքապետարանի 2-րդ մարդն էր, դեռ չի կարողացել մի քայլ առաջ գնալ թեկուզ տրանսպորտի կարգավորման հարցում: Էլ մնացածի մասին խոսալը անիմաստ ա: Իսկ ոչ ստանդարտ իրավիճակում, երբ որոշվում էր Մաշտոցի պուրակի հարցը, նա իրեն պահեց ինչպես սովորական սովետական չինովնիկ: Սիրուն չէր (c):
Էդքանից հետո ասել, որ նա լավ քաղաքապետ է, քանի որ ամեն տեղ նստարան ա դնում (նույնիսկ մետրոյում) ու գիպսից արձաններ, հսկում տեսախցիկով, առնվազն լուրջ չէ: Չնայած, եթե մարդիկ քաղաքապետին ընդունում են ոչ թե որպես իրենց կողմից վարձված մենեջերի, այլ որպես չթագադրված արքայազնի, ամեն ինչ տեղն է ընկնում:



