Խանութում կասայի մոտ կանգնած եմ: Հերթ ա:
Մոտ 38-40 տարեկան տղամարդ ա կանգնած մոր հետ, ասում ա՝ չմոռանաս ինձ սիգարետ առնել: Մայրը թե՝ չեմ առնի՝ համ առողջությունդ ես վնասում, համ էլ ես իմ փողի ձեռքը կրակը չեմ ընկել: Ու մոտ 3 րոպե 40-ին մոտ տղամարդը մորը համոզում էր ծխածոտ գնել: Վատ տեսարան էր: Չամաչեի, կառնեի:
Ո՞ւմ մեղքն ա ավելի շատ՝ տղային մինչև հիմա խանութ բերող մամայի՞, թե՞ կյանքում իրան չգտած ու ֆիզիոլագիապես հասուն տղամարդու: Չգիտեմ:
Մի բան հստակ ա՝ երեխային, անկախ սեռից, պետք ա ինքնուրույն մեծացնել, որ հենց սկզբից իր սիգարետի ու ծամոնի համար գումար աշխատի, սխալվի, պարտվի ու նորից ոտքի կանգնի: Ես 19 տարեկանից տանից փող չեմ վերցրել, ոչ էլ հարազատներիցս: Սկզբունքի հարց ա: Եթե ՄԵԾ ես, ապա պետք ա պլանավորես կյանքդ ու ոտքդ քո վերմակի չափով մեկնես: Իհարկե, դժվար ա, բայց ոչ ավելի, քան 40 տարեկանում մամայից ծխախոտ խնդրելը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/662481807217934?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել