Ամբողջ հարցը նրանում է, որ այդպես էլ հստակ գաղափարական տարանջատումներ չեն մտնում հայության քաղաքական կյանքում. ծայրահեղ կոսմոպոլիտը որակվում է հայրենանվեր, ազգանվեր գործիչ, ինչ է թե ընդգծված հակաիշխանական է, մինչդեռ տվյալ մարդու էությանը զզվելի են «ազգ», «հայրենիք», «պատմություն» տերմիններն անգամ: Ու հետո զարմանում են, թե ինչու այդ «ազգանվեր» գործիչն ապազգային կոչով կամ գործով հանդես եկավ: Մինչդեռ էն գլխից ամեն ինչ պարզ էր.
Խզմալյանի համար չեն կարող լինել «ազգ», «հայրենիք», «պատմություն» հասկացություններ, ինչպես որ է, ուստի և չկան Հայաստան և Ադրբեջան թշնամություն, կան միայն Հայաստանում և Ադրբեջանում բնակվող բնակիչներ` քաղաքացիներ, ովքեր տառապում են «գանգստեր» իշխանությունների քաղաքականության հետևանքով: Ըստ կոսմոպոլիտների` պետք է լայն բացել գիրկը և սպասել ադրբեջանցիների հետ գրկախառնվելուն, սակայն իրականում սպասել խաչվելուն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vruyr.arcruni/posts/654826817981448?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել