Մենակ ալկոհոլիկը և խաղամոլն են հակված հա՜ պարտքեր կուտակելուն։
Անկեղծ ասած, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը հրաժարական տվեց, ես մի պահ մտածեցի, թե ինչ նոր Կառավարություն էլ ձևավորվի, ավելի զսպված կլինի պարտքեր կուտակելու հարցում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ սին էին սպասումներս։ Այսօր ՀՀ արտաքին պարտքը ոչ թե տենդենց է ապրում նվազելու, այլ ընդհակառակը՝ աճելու: Սա վերածվել է մի աճող օրգանիզմի, որն ախորժակի առումով չափ ու սահման չունի: Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պատրաստ է Լուսին էլ գնալ, միայն թե այնտեղից էլ պարտք վերցնեն: Դրա վառ ապացույցն են դեպի Դուբայ և Եգիպտոս կատարած վերջին վոյաժները:
Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» կարծես թե հատուկ այս Կառավարության համար է գրված: Հայաստանի արտաքին պարտքն արդեն պտտվում է 5 մլրդ դոլարի սահմաններում, և ոչ մի երաշխիք չկա, որ տարվա վերջում այն չի հասնի 6 մլրդ-ի:
Ընդհանրապես պարտքեր կուտակելու մոլուցքով տառապում են միայն ալկոհոլիկները, խաղամոլները և ինչու չէ՝ անգործունյա մարդիկ: Հիմա մնում է հասկանալ, թե որ ենթախմբին են պատկանում մեր Կառավարության որոշ անդամներ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/695030153942574
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել