Այսպիսի բան կարող է պատահել բոլորի հետ, երբ հեռախոսը ընկնում է ջրի մեջ, և դու արդեն մտածում ես, թե այն արդեն փչացել է, բայց դեռ վաղ է դրա մասին մտածելը: Այսօր կներկայացնեմ մի քանի ձև, որոնց միոցով կարող եք նորոգել թրջված հեռախոսը:
Երբ հեռախոսը ընկնում է ջրի մեջ, նախ պետք է շտապել շատ արագ վերցնել այն, քանի որ այն մի քանի վայրկյանի ընթացքում չի հասցնի ամբողջությամբ թրջվել:
Հանկարծ չփորձեք ջրից հանելուց հետո անմիջապես միացնել հեռախոսը:

1)Սկզբից հեռացրեք մարտկոցը:
2)Հետո հեռացրեք SIM քարտը, հիշողության քարտը և նման բաները:
 

Հիմա սկսում ենք չորացնել հեռախոսը.

1)Մաքրեք հեռախոսը ներծծող սրբիչով, բայց աշխատեք քիչ թափահարել հեռախոսը, այստեղ ձեզ կարող է օգնության գալ նաև ալկոհոլը:
2)Չորացնելու համար օգտագործեք փոշեկուլ, բայց շատ ուշադիր եղեք, որպեսզի որոշ դետալներ չպոկվեն: Զգուշացում. հանկարծ չփորձեք օգտագործել մազերի չորանոց (фен), քանի որ դա կարող է ավելի շատ ջուրը տարածել, քան չորացնել:
3)Հեռախոսը մի քանի օրով դրեք բրնձի մեջ, այո՛, այո՛, բրնձի մեջ, քանի որ բրինձը շատ լավ կլանում է ջուրը, և դա մեծ օգտակար է ձեր սարքի համար:

Ամենաշատը երկու օր անց, եթե համոզված եք, որ սարքը չորացել է, ապա փորձեք միացնել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել