Ամենաշատը Բուֆոնի համար եմ ուրախ: Իմ ամենահարգված ֆուտբոլիստը: Սերունդների համար հենց իրեն պետք է առաջին հերթին օրինակ բերել՝ որպես հավատարմության, որպես բացառիկ կամքի ու տոկունության խորհրդանիշ: Երբ «Յուվեին» տշեցին երկրորդ լիգա, աստղերի մեծ մասը փախավ թիմից, բայց Բուֆոնը մնաց ու մի տարի Իտալիայի գյուղերում էր խաղում: «Յուվենտուսի» հետ տարավ բոլոր զրկանքները, ոչ մի անգամ չնվնվաց, չդժգոհեց, թիմի հետ դուրս եկավ փոսից, անցավ հազար ու մի դժվարության միջով, ու հիմա էլ թիմի հետ Չեմպիոնների լիգայի ֆինալ մտավ: Բա ո՞նց չհարգես: Մեծատառով ֆուտբոլիստ ու մարդ: 
Ես որ ասում եմ՝ սերունդերի համար, լավ կլիներ, որ Բուֆոնն օրինակ ծառայեր նաև մեր քաղաքական շատ գործիչների համար, որ առաջին իսկ դժվարության դեպքում փախչում են իրենց թիմից ու տարին տասներկու ամիս առնետավազքերի մեջ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել