Սիրում եմ ստեղծագործ մարդկանց: Անկախ նրանից, թե ինչով են զբաղվում, ինչ մասնագիտություն ունեն: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի հետ խոսում եմ իր հեղինակած սահմանադրական փոփոխությունների «Անտի-Հայեցակարգ»-ի շուրջ, ու մարդը չոր-ցամաք բառապաշարով չի բացատրում էդ իրավական փաստաթուղթը, ասում է. «Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանին» սիրո՞ւմ ես, այ հենց էդ էլ գրված ա, բոլորովին ուրիշ Հայաստանի մասին, իմ տեսիլքներում ու տեսլականում կերտված երկրի մասին ա»: Շատ եմ սիրում ստեղծագործ մարդկանց, ստեղծագործ մարդիկ այլ կերպ են ընկալում աշխարհն ու երևույթները, նաև իրենց գործին վերաբերվում են որպես ստեղծագործություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.hovhannisyan4/posts/957622857621385?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել