Pastinfo.am-ը գրում է.
Վանաձորցի 22-ամյա Անդրանիկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ մտերմուհուն պարբերաբար ծեծի ենթարկելու համար:
 
Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկը խանդի հողի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում իր մտերմուհուն պատկանող 55.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը դիտավորությամբ հարվածել է պատին, ինչը վնասվել է և դարձել ոչ պիտանի օգտագործման համար:
 
Մտերմուհուն կողմից արված դիտողությունից հետո երիտասարդն էլ ավելի է զայրացել ու ծեծի է ենթարկել նրան՝ պատճառելով ֆիզիկական ցավ: 
 
Երիտասարդն այսքանից հետո էլ վերցրել է մտերմուհուն պատկանող վերոհիշյալ բջջային հեռախոսն ու այս անգամ գցել հատակին, ոտքով փշրելով վերջնականապես ոչնչացրել է այն:
 
Անդրանիկին առաջադրված մեղադրանքից պարզ է դառնում, որ նրանց հարաբերություններում ծեծը կարծես պարտադիր պայման լինի, քանի որ տարբեր օրերի երիտասարդը կրկին ծեծել է մտերմուհուն:
 
Անդրանիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով՝ 3դրվագով և 185-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել