Հոգեբանները փորձում են առանձնացնել այն նպատակներ, հանուն որի ասվում են այդ ստերը:
1. Ստում ես, որ ցավ չպատճառես:
Օրինակներ.
Դու գիտես, որ քո ընկերուհու ամուսինը դավաճանել է իրեն, բայց ստում ես նրան, որպեսզի նրան ցավ չպատճառես:
Դու գնացել ես հանգստանալու, բայց շատ վատ ես քեզ զգում, քեզ զանգում են տանից և հարցնում, թե ինչպես ես, իսկ դու բոլորին չվշտացնելու համար ասում ես, որ լավ ես:
Քո ընկերը իրեն նոր շոր է գնել, բայց իմաստ չունի արդեն գնելուց հետո նրան վշտացնել և ստիպված ստում ես:

2. Սուտ՝ անօգնական վիճակից դուրս գալու համար:
Օգտագործում են ինքնապաշտպանության համար: Դու քեզ թույլ ես զգում և անկարող ես փոխել տհաճ իրավիճակը: Ուժերդ չեն բավականացնում դիմանալու ուրիշի ճնշմանը, որպեսզի պաշտպանես քո շահերը, վախենում ես նյարդայնացնել և զայրացնել նշանակալից մարդկանց: Ավելի լավ է ստել:
Օրինակներ.
Խանդոտ և սոված ամուսինը հարցնում է, թե որտեղ ես եղել, և ուշացած կինը, որպեսզի խուսափի վեճից, հորինում է, որ հերթական խորհրդակցությունն էր:
Սուտը անօգնական վիճակից դուրս գալու համար օգտագործելը ստրուկների զենքն է:

3. Սուտ, որպեսզի բարձրացնես քո հեղինակությունը:
Լինել ուշադրության կենտրոնում, բարձրացնել հեղինակությունը, հորինել ինչ-որ հետաքրքիր զրույցի թեմա:
Օրինակներ.
Նոր ծանոթների շրջապատում, զգալով տխուր և խորթ, սկսում են հորինել մի պատմություն՝ արտասահմանում բնակվող ինչ-որ բարձրաստիճան բարեկամների, Եվրոպայում բնակվող, գոյություն չունեցող հարազատների մասին:

Հանդիպելով երիտասարդ տղայի՝ պատմում ես նրան գոյություն չունեցող օժիտի, հարուստ երկրպագուների մասին:
Քեզ համար թանկ արդուզարդ ես գնում և պատմում ընկերուհիներիդ, որ նվիրել են երկրպագուներդ:

4. Սուտ՝ ինքնահաստատման համար:
Մենք ամեն օր հանդիպում ենք մեծ քանակությամբ մարդկանց, և բոլորը պահանջում են մեր ուշադրությունը և մեր ժամանակը, որը հազիվ հերիքում է մեր սեփական ընտանիքին: Երբեմն հարկ է լինում սահմանափակել շփումը նրանց հետ, այլապես անձնական կյանքը խառնաշփոթի կվերածի:
Օրինակ.
Խոհանոցում ճաշի ժամին հավաքվել է ողջ ընտանիքը, հեռախոսը զանգում է, դուք տան անդամներից մեկին խնդրում եք վերցնել հեռախոսը և ասել, որ դուք տանը չեք:
Ուրբաթ առավոտյան ձեր բոլոր ծանոթներին հայտնում եք, որ դուք քաղաքից դուրս եք գնում, բայց իրականում մնում եք տանը և հանգստանում` վայելելով ձեր մենակությունն ու անդորրը:

5. Սուտ՝ հանուն սիրո:
Շատ կանայք, որպես կանոն, թաքցնում են իրենց նախկին ընկերների թիվը` մտածելով, որ ցավ կպատճառեն իրենց նոր զուգընկերոջը: Հոգեբանները հաստատում են այն փաստը, որ տղամարդիկ կանանցից ավելի շատ են սուտ խոսում սիրային հարաբերություններ կառուցելիս: Նրանք չափազանցնում են հիմնականում իրենց հնարավորությունները գործնական ոլորտում: Կանայք պնդում են, որ տղամարդկանց ստում են միայն, որպեսզի նրանց ցավ չպատճառեն: Շատերն անծանոթ երկրպագուին չվիրավորելու համար նույնիսկ սխալ հեռախոսահամար և հասցե են տալիս: Ըստ հոգեբանների՝ կա մի հետաքրքիր օրինաչափություն. երբ կանայք ստի մեջ բռնվում են, նրանք խոստովանում են իրենց կեղծիքը, սակայն տղամարդիկ հակաճառում են և մնում իրենց կարծիքին:

Այսպիսով, ստելը շատ վատ բան է, բայց ապրել առանց ստելու անհնար է: Սակայն ամեն ոք պետք է լավ մտածի և ինքնուրույն որոշի, թե որն է նախընտրում` քա՞ղցր սուտ, թե՞ դառը ճշմարտություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել