Բյուրոկրատները չինովնիկներն էին, որոնց վարած քաղաքականությունից հենց սկիզբ առավ բյուրոկրատիան: Բայց եվրոպացիները գիտակցում էին, որ չինովնիկները լուրջ ազդեցություն ունեն երկրում ընթացող քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև էֆեկտիվ ազդեցություն էին թողնում քաղաքական պրոցեսների վրա: Բյուրոկրատիան հաղթահարելը և մինիմալ շեմի հասցնելը Ֆրանսիայում և եվրոպական շատ երկրներում տևեց մի քանի տասնյակ տարիներ: Բավականին բարդ պրոցես, որ հանդիպում էր մեծ դիմադրության քաղաքական էլիտայի կողմից: Առաջին և հիմնական ռիսկը նրանում էր, որ բյուրոկրատները կզավթեին իշխանությունը: Երկրորդ ռիսկը՝ բյուրոկրատիան միշտ ձգտում է փակ լինել հասարակությունից և զավթելով իշխանությունը՝ դառնում է կաստա, և հենց դրանից սկիզբ է առնում կոռուպցիան: Եվ այս ամենի դեմ պայքարելու միջոց գործի դրվեց այսօր շատ հայտնի մտրակի և բլիթի օրենքը: Չինովնիկները, եթե իրենց ամբողջ կյանքի ընթացքում չէին կատարել հանցագործություններ, չէին մսխել պետական միջոցները և չէին գործել մեծ սխալներ, ապա նրանց համար քաղաքական կարիերան, բարի համբավը, բարձր աշխատավարձը և արժանապատիվ թոշակը ապահովված էր. սա հենց այն «բլիթն» էր, որն առաջարկվում էր ֆրանսիացի բյուրոկրատներին իրենց կարիերայի սկզբում: Բայց մենք բոլորս գիտենք մեր վառ անցյալից և ներկայից, որ կան չինովնիկներ՝ ովքեր այդ «բլիթը» փորձում են ամբողջությամբ լափել մի քանի տարիների ընթացքում և բացի դրանից՝ լափել պետական միջոցները, ինչի հետևանքով իր ղեկավարության ընթացքում ոչ մի զարգացում և առաջընթաց չէր գրանցվում, այլ հակառակը՝ հետընթաց էր ապրում: Հենց այս պահին օգնության է հասնում «մտրակը»: Չինովնկները արժանանում էին «մտրակի» դաժան և անխնա հարվածներին: «Մտրակի» առաջին հարվածի հնարավորություն էին տալիս ԶԼՄ-ներին, ինչը բավականին լուրջ հետքեր էր թողնում նրանց մարմնի տարբեր մասերին, ինչին հետևում էր պաշտոնից ազատումը, կորցնում էին վստահությունը հասարակության մեջ և հանձնում էին դատավորների դատին: Այս գործում անկախ ԶԼՄ-ների ազդեցությունը մեծ դեր ուներ, և չինովնիկների նկատմամբ հիմնական վերահսկողությունը նրանց էր վստահված: Իսկ այսօր բոլորս ականատես ենք լինում մի գործընթացի, որը շատ նմանվում է եվրոպական երկրների վարած քաղաքականությանը, որը թույլ կտա ապագայում ազատվել բյուրոկրատիայից: Շատերը որակում են քաղաքական «շոու», բայց իմ կարծիքով այս գործընթացը մեզ հնարավորություն է տալիս մինիմալացնել բյուրոկրատական քաշքշուկները և վնասազերծել ապագա բյուրոկրատական բուրգի կառուցումը: Երրորդ նախագահի վարած քաղաքականությունը սկիզբ է դնում բյուրոկրատիայի մինիմալացման գործընթացին: Եթե մտովի վերադառնանք անցյալ, ապա 90-ականներից սկսած մենք երբևէ չենք ունեցել մի քանի ընդդիմություն և այլընտրանք, իսկ քաղաքացիական հասարակության մասին էլ չխոսեմ, չնայած այդ մասով այժմ, բարեբախտաբար, գտնվում ենք սաղմնային փուլում, բայց, այնուամենայնիվ, սկիզբը դրված է: Արդար լինենք և փաստենք, որ երբևէ չենք ունեցել ԶԼՄ-ների նման ազատություն: Ես համոզված եմ, որ այս ամենը սկիզբ է դեպի ժողովրդավարություն, մենք այսօր արդեն ունենք այլընտրանք և մի քանի ընդդիմություն, մենք ունենք ԶԼՄ-ներ, որոնք վերահսկողություն են իրականացնում չինովնիկների նկատմամբ և հրապարակում են նրանց կողմից իրականացվող սխալները, ապօրինի գործողությունները, կոռուպցիան և այլն: Այս ամենը հիմք է դնում երկրի ապագա զարգացմանը, և ես կողմ եմ այս քաղաքականությանը, ինչի արդյունքում կունենանք հզոր ընդդիմություն և հզոր այլընտրանք, ինչպես նաև անկախ ԶԼՄ-ներ և իշխանության զգոնություն, ինչից միանշանակ շահող կողմ կլինի ժողովուրդը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/permalink.php?story_fbid=487234951296970&id=100000314094875&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել