Բարեկամներ, խնդրում եմ ՏԱՐԱԾԵԼ, այս հրաշամանուկին օգնություն է պետք !
Փոքրիկ Միքայելն ընդամենն օրեր առաջ` մայիսի 6-ին, տոնեց իր առաջին տարեդարձը: Մեծ աչուկներով այս փոքրիկն ստիպված էր իր առաջին տարեդարձը նշել հիվանդանոցում, որովհետև տարեսկզբին երեխայի մոտ ախտորոշեցին քաղցկեղ: Երեխայի լյարդի վրա բժիշկները չարորակ ուռուցք էին հայտնաբերել: Ծնողները երեխային անմիջապես տեղափոխեցին Գերմանիա: Ախտորոշումն այնտեղ ևս հաստատվեց բժիշկները նշել են, որ մինչ վիրահատությունը պետք է անցկացնել քիմիաթերապիաներ: Վիրահատությունից հետո փոքրիկը ևս մի քանի կուրս քիմիաթերապիա պետք է ստանա, որից հետո բժիշկները երաշխավորում են լիարժեք ապաքինում:
Ծնողներն արդեն իսկ սպառել են իրենց ողջ միջոցները և այժմ օգնության կարիք ունեն: Փոքրիկի առողջանալու հնարավորությունները բավականին բարձր են, միայն թե անհրաժեշտ է օգնել այս ընտանիքին հաղթահարելու դժվարին փորձությունը: Բուժման համար հարկավոր է 60 հազար դոլար, որի մի մասն արդեն հավաքվել է:
ArCa փոխանցումների համար՝ 4578910000000061
Երեխայի համար բացված է հաշվեհամար` հայրիկի անվամբ
HSBC Armenia (Armen Harutyunyan)
006006977001 - for dram transfers;
006006977102 - for us dollar
006006977101 - for euro
Միքայելին կարելի է օգնել նաև GoFundme կայքում նվիրատվություն կատարելով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1021853217832535&set=a.102597333091466.5773.100000235988289&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել