Fact.am-ը գրում է.
Դիետոլոգները չեն կարող կողմնորոշվել, թե որ մթերքներն են վնասակար եւ որոնք օգտակար: Սեւ ցուցակում են հայտնվում այնպիսի մթերքներ, որոնց արժանիքները նախկինում կասկածի չեն ենթարկվել: Որպեսզի վտանգը նվազագույնի հասցվի պետք է օգտագործել ամեն ինչ ճիշտ եղանակով` պահպանելով չափաբաժինը:
Ձուկ.
Առավելությունները` առողջության համար անփոխարինելի մթերք է: Ձուկ ուտելը խոչընդոտում է աթերոսկլերոզի առաջացմանը և բարենպաստ ազդեցություն ունի գլխուղեղի, սրտի եւ արյան անոթների վրա:
Թերությունները` ծովային ձուկը (հատկապես գիշատիչը, այն որ այլ ձկների է ուտում) բավականին մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սնդիկը մեծ քանակությամբ պարունակվում է սաղմոնի և թյունոսի մեջ: ԱՄՆ – ում, օրինակ, հղի կանանց խորհուրդ չի տրվում այս տեսակի ձկներ ուտել ավելի հաճախ քան 2 շաբաթը մեկ:
Վարսակի շիլա.
Առավելությունները` վարսակի շիլան արժանիորեն համարվում է « առողջության եւ գեղեցկության շիլա»: Այն հարուստ է բետա -գլյուկանով, որը օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ, պարունակում է մանրաթելեր, որոնք անհրաժեշտ են մարսողության համար, եւ վիտամիններ, որոնք բարելավում են մաշկի և մազերի վիճակը:
Թերությունները` մանրացրած հատիկների օգտակարությունը զիջում է ամբողջականին: Իսկ փաթեթավորված շիլաների դրական հատկությունները շատ կասկածելի են: Շաքարի եւ հավելումների առատությունը նրա սննդային արժեքը հավասարեցնում են քաղցրավենիքների կամ տորթերի օգտակարության մակարդակին:
Նռան հյութ.
Առավելությունները` իզուր չէ, որ նռան հյութը վիտամինային ռումբ են կոչում: Միզամուղ ազդեցությունը թույլ է տալիս նռան հյութով փոխարինել այն դեղամիջոցները, որոնք հիպերտոնիկ հիվանդության ժամանակ են ընդունում: Նռան հյութը կարելի է օգտագործվել որպես ախտահանող միջոց անգինաի ժամանակ:
Թերությունները` թթուների բարձր կոնցենտրացիայի պատճառով ցանկալի չէ աղեստամոքսային տրակտի պրոբլեմներ ունցող հիվանդներին(գաստրիտ, խոցային հիվանդություններ) նռան հյութ խմել: Հյութի մեջ պարունակվող օրգանական թթուները կարող են առաջացնել տհաճ կամ ցավոտ զգացողություւներ լորձաթաղանթի խոցերի դեպքում: