Առաջին գիշերի իրավունքը շատ տարածված երևույթ էր տարբեր մշակույթներում և կայանում էր նրանում, որ հարսանեկան առաջին օրը հարսնացուն պետք է անցկացներ ոչ թե իր ամուսնու, այլ իր տիրոջ, սեփականատիրոջ, կարևոր անձի, ցեղապետի կամ մեկ ուրիշ բարձրաստիճան անձի հետ: Հերոդոտոսը, ով նկարագրում է Աֆրիկայի հնագույն ժողովուրդների կյանքը, բազմիցս անդրադարձել է այս թեմային:
Որոշ ազգեր կարծում էին, որ կուսությունից զրկվելու ժամանակ եկող արյունը չարիք և հիվանդություններ է բերում: Այդ պատճառով այդ պատասխանատու և վտանգավոր գործը վստահում էին ցեղի մեծերին կամ կախարդներին, ովքեր ուժ ունեին և կարող էին պայքարել այդ չար ուժերի դեմ: Եվ միայն դրանից հետո «օգտագործման համար պիտանի» հարսնացուին հանձնում էին փեսացուին: Այստեղից է ծագել «առաջին գիշերի իրավունք»-ը: Նախկինում դա պարտականություն էր, իսկ որոշ ժամանակ հետո դա դարձավ պատվավոր իրավունք…
Որպեսզի երիտասարդ և անփորձ փեսացուն ապահով լինի, որոշ միջոցներ էին ձեռնարկվում: Հաճախ հարսնացուին կուսությունից զրկելու պարտականությունը դրվում էր հասուն տղամարդկանց վրա:
-
Կենտրոնական Ավստրալիայի, Կենտրոնական Ամերիկայի, Մարկիզյան կղզիների և Նոր Գվինեայի ցեղերի մոտ հարսանիքից առաջ տարեց կինը զրկում էր հարսնացուներին կուսությունից՝ ոսկորից պատրաստված դանակի կամ մատների միջոցով: Ապա փեսայի կողմից բոլոր տղամարդիկ հերթով կենակցում էին հարսնացուի հետ, նոր դրանից հետո նա հասում էր իր ամուսնուն:
-
Կուսնյամա ցեղի բնակիչները, որոնք ապրում են Նամբիայի սահմանի մոտ, հնում աղջիկներին զրկել էին կուսությունից հավի ձվերի օգնությամբ:
-
Բալեարյան կզիների հնագույն բնակիչների մոտ հարսնացուի հետ առաջինը քնում էր ամենաավագ և պատվավոր հյուրը, ապա նրան հետևում էին մյուսները՝ կախված տարիքից և կոչումից: Փեսացուն վերջին մարդն էր, ում հասնում էր իր կինը:
-
Պապուաների ցեղում այդ ինտիմ գործողության ամբողջ բեռն ընկած էր փեսացուի ընկերների վրա: Հարսանիքից մի քանի օր առաջ փեսացուն խնդրում էր իր ընկերներին փախցնել իր ապագա կնոջը և պոկել անմեղության կարմիր ծաղիկը: Այդ պահից սկսած մինչև հարսանիքի օրը ցեղի բոլոր տղամարդիկ կարող էին գալ հարսնացուի տուն և «փորձարկել» նորաթուխ կնոջը:
-
Հյուսիսային Աֆրիկայում մեր դարաշրջանի սկզբին առաջին հարսանեկան գիշերը բոլոր հյուրերը հերթով կենակցում էին հարսի հետ, և ապա յուրաքանչյուր հյուրը նրան հատուկ նվեր էր հանձնում:
-
Հնդկաստանում ապրող ժողովրդների մոտ, ըստ ավանդույթի, կողքի գյուղերից հատուկ մասնագետ էր հրավիրվում: Նա մնում էր գյուղում մեկ գիշեր և սեռական հարաբերություններ էր ունենում հարսնացուի հետ:
-
Հին Եգիպտոսում նշանակված օրը կույսը մտնում էր Մեծ աստվածուհու տաճար և տրվում առաջին պատահած տղամարդուն:
-
Հնագույն Սկանդինավյան ցեղերում առաջին հարսանեկան գիշերը՝ մութն ընկնելուն պես, գյուղի մոգն անտառ էր տանում կույսին, կրակ էր վառում և Ֆիրա աստվածուհուն զոհաբերում էր եղնիկ կամ վայրի վարազ: Եվ միայն դրանից հետո զրկում էր հարսնացուին կուսությունից:
-
Միջնադարում կուսազրկման մասնագետը ֆեոդալն էր, ի դեպ, ամրոցի աղջիկներին կուսությունից զրկելը ոչ միայն նրա իրավունք էր, այլև սուրբ պարտականությունը: Իշխանները և հերցոգները ստիպված էին լինում տարվա ընթացքում մի քանի հարյուր աղջկա զրկել կուսությունից: Ռուսաստանի որոշ շրջաններում այդ սովորությունը պահպանվեց մինչև սրկության վերացումը:
Եվրոպայի տարբեր երկրներում այդ սովորույթն ապրեց մինչև XVII – XVIII դարեր: Շվեյցարիայում այդ իրավունքը վերացավ XVI դարում, գերմանական որոշ թագավորություններում այն փոխարինվեց տուրքով: Բավարիայում այդ ավանդույթը գործում էր մինչև XVIII դար:
Ռուսական ավանդույթներում հարսանեկան գիշերը հիմնական հարսանեկան արարողություններից մեկն է՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավական:
Առաջին գիշերը սովորաբար հաջորդում էր հարսանեկան խնջույքին և տեղի էր ունենում փեսացուի ծնողների տանը: Հարսանեկան գիշերն անցկացնելու համար հիմնականում ընտրվում էին սառը սենյակներ՝ նկուղ, գոմ, վերնահարկ, սաունա, գոմ կամ երբեմն էլ ոչխարների փարախ: