Ում է պատկանել հարսնացուի հետ առաջին գիշերն անցկացնելու իրավունքը տարբեր երկրներում


18:13 , 12 մայիս, 2015

tradiciirusi7Առաջին գիշերի իրավունքը շատ տարածված երևույթ էր տարբեր մշակույթներում և կայանում էր նրանում, որ հարսանեկան առաջին օրը հարսնացուն պետք է անցկացներ ոչ թե իր ամուսնու, այլ իր տիրոջ, սեփականատիրոջ, կարևոր անձի, ցեղապետի կամ մեկ ուրիշ բարձրաստիճան անձի հետ: Հերոդոտոսը, ով նկարագրում է Աֆրիկայի հնագույն ժողովուրդների կյանքը, բազմիցս անդրադարձել է այս թեմային:

Որոշ ազգեր կարծում էին, որ կուսությունից զրկվելու ժամանակ եկող արյունը չարիք և հիվանդություններ է բերում: Այդ պատճառով այդ պատասխանատու և վտանգավոր գործը վստահում էին ցեղի մեծերին կամ կախարդներին, ովքեր ուժ ունեին և կարող էին պայքարել այդ չար ուժերի դեմ: Եվ միայն դրանից հետո «օգտագործման համար պիտանի» հարսնացուին հանձնում էին փեսացուին: Այստեղից է ծագել «առաջին գիշերի իրավունք»-ը: Նախկինում դա պարտականություն էր, իսկ որոշ ժամանակ հետո դա դարձավ պատվավոր իրավունք…

Որպեսզի երիտասարդ և անփորձ փեսացուն ապահով լինի, որոշ միջոցներ էին ձեռնարկվում: Հաճախ հարսնացուին կուսությունից զրկելու պարտականությունը դրվում էր հասուն տղամարդկանց վրա:

Եվրոպայի տարբեր երկրներում այդ սովորույթն ապրեց մինչև XVII – XVIII դարեր: Շվեյցարիայում այդ իրավունքը վերացավ XVI դարում, գերմանական որոշ թագավորություններում այն փոխարինվեց տուրքով: Բավարիայում այդ ավանդույթը գործում էր մինչև  XVIII դար:

Ռուսական ավանդույթներում հարսանեկան գիշերը հիմնական հարսանեկան արարողություններից մեկն է՝ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավական:
Առաջին գիշերը սովորաբար հաջորդում էր հարսանեկան խնջույքին և տեղի էր ունենում փեսացուի ծնողների տանը: Հարսանեկան գիշերն անցկացնելու համար հիմնականում ընտրվում էին սառը սենյակներ՝ նկուղ, գոմ, վերնահարկ, սաունա, գոմ կամ երբեմն էլ ոչխարների փարախ: