33-ամյա Բեյոնսեն իր Instagram միկրոբլոկում տեղադրել է երկու լուսանկար, որոնցից մեկում նա մանուկ հասակում իր մոր հետ է, մյուսում արդեն ինքն է մոր դերում, դստեր՝ Բլյու Հայվի հետ: Երգչուհին այդ նվերն իր երկրպագուներին արել է Մայրերի օրվա կապակցությամբ, որը երեկ նշվել է աշխարհի շատ երկրներում, գրում է ռուսական 7days.ru-ն:

Աստղի երկրպագուները չեն կարողացել չնկատել մանկական հասակում նրա և դստեր զարմանալի նմանությունը:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հայտնի դարձավ , որ Բեյոնսեն առաջին տեղն է գրավել աշխարհի ամենաազդեցիկ մայրերի վարկանիշում: Դերասանուհին զբաղվում է ոչ միայն իր կարիերայով, այլև նկարահանվում է գովազդներում, մասնակցում մոդայիկ ցուցադրումների և բարեգործական նախագծերի:

Бейонсе с дочерью (справа) и Бейонсе с матерью в детстве (слева)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել