Ընդամենը 10 օր առաջ երգչուհի Էմմին իր երկրպագուների հետ կիսվեց իր անձնական կյանքի ամենակարևոր իրադարձության մասին լուրով: Պարզվեց, որ Էմմին ամիսներ առաջ ԱՄՆ-ում գաղտնի ամուսնացել էր:
Լուրն այնքան անսպասելի էր, որ բոլոր կայքերը միանգամից գրեցին այդ մասին: Եղան տարբեր մեկնաբանություններ` կապված երգչուհու՝ հայրենիքից հեռանալու վերաբերյալ, հարցազրույցներ տվեց Նադեժդա Սարգսյանը, արդարանալով, որ Էմմին իրեն թույլ չի տվել մեկնաբանել իր անձնական կյանքը, և դա էր թաքցնելու միակ պատճառը:
Բոլոր մեկնաբանությունների ու հարցազրույցների մեջ թերևս ամենաուշագրավն Էմմիի՝ հղի լինելու մասին լուրերն էին: Գրառումներ եղան, թե Էմմին հայտարարեց իր ամուսնության մասին, որովհետև ՀՂԻ ԷՐ: Էմմիի հղիության «ապացույց» լուսանկարն անհետացել էր նրա ինստագրամյան էջից: Եվ ահա այն գտնվեց:
Այս լուսանկարից պարզ երևում է, որ Էմմին գտնվում է հղիության 4-րդ ամսում, քանի որ հենց այդ ժամանակ է ապագա մայրիկի մոտ սկսում երևալ կլորացած փորիկը:
Ավելացնեմ նաև, որ ո՛չ Էմմին, ո՛չ նրա մայրը չմեկնաբանեցին հղիության մասին լուրերը, չհերքեցին և կայքերից էլ հերքում չպահանջեցին:
Ահա խնդրեմ` հղիության 4-րդ ամսում կնոջ կազմվածքը հենց այսպիսին է լինում.