Հին Հունաստանում թարգմանիչներին դավաճան էին համարում՝ նկատի ունենալով այն, որ թարգմանվելուց հետո գրական ստեղծագործությունները կորցնում էին բնագրին հատուկ հմայքն ու գեղարվեստական արժեքը: 
Վալերի Բրյուսովի թարգմանությամբ իր «Անուշի» ռուսերեն տարբերակը լսելուց հետո Թումանյանն ասել է.
-Անուշն իմ Անուշն է, Վալերի՛, բայց այստեղ շեկ է: 
Իհարկե սա օրինաչափություն լինել չի կարող, քանի որ հակառակն ապացուցող դեպքեր ևս կան. Պուշկինի «Ձմեռվա իրիկունը» բանաստեղծությունը, որի հայերեն թարգմանությունը կատարել է Թումանյանը, ժամանակի նշանավոր գրականագետների կարծիքով՝ թարգմանական արվեստի այն եզակի նմուշներից է, որ թարգմանվելուց հետո ոչ թե կորցրել, այլ միայն ու միայն շահել է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել