
Replik.am-ը գրում է.
Ֆրանսիա կողմից ռուս-ֆրանսիական պայմանագրով կառուցված «Միստրալները», որոնք Փարիզը ուկրաինական դեպքերի հետ կապված հրաժարվում է վաճառել Մոսկվային, այժմ կարող են վաճառվել Չինաստանին, գրում է չինական Want China Times-ը:
Հարկ է նշել, որ երկու «Միստրալները» պահելը հսկայական ծախսեր է պահանջում, և Փարիզը ստիպված է հոգալ այն, իսկ վաճառել դրանք երրորդ երկրի շատ բարդ է, քանի որ դրանց մեջ ամբողջովին ռուսական տեխնիկա է: Նույնիսկ խոսվում է այն մասին, թե ավելի հեշտ կլինի դրանք խորտակել, քան վաճառել մեկ այլ երկրի: Իսկ Ռուսաստանն ամեն դեպքում հաղթող է այստեղ, քանի որ ստանալու է կա´մ իր նավերը, կա´մ գումարը:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=58995
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել