Արա, ում ասես մեդալ են բաժանում տեղի-անտեղի, ջահել-ջուհելի, որ պատերազմի տարիներին ծակ ռետուզով ֆռֆռալուց են եղել՝ էսօր մեդալներ է, որ բաժանում են։ Անահիտ Չիբուխչյանը երկու կարևոր գրքերի հեղինակ է՝ Արցախյան պատերազմին մասնակից հայ բժիշկների վերաբերյալ՝ «Արարման 6-րդ օրը», և Արցախյան պատերազմին մասնակից հայ օդաչուների վերաբերյալ։ Մեդալ չէ, գոնե ճանաչեք մարդուն, գոնե մարդիկ զգան, որ գործը գնահատողներ կան։ Մնայուն Արժեք է թողել սերունդներին։ Թե ասա՝ ո՞ւմ եմ ասում, էսօրվա գնահատողների մեծ մասը կյանքում տաս գիրք կարդացած երևի չլինի, որ գրքի արժեքը գնահատեն։

Հ.Գ.
Շնորհակալ ենք, տիկին Անահիտ։ Դուք շատ կարևոր գործ եք կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել