Ադոլֆ Հիտլերը համարվում է մարդկության պատմության ամենհանելուկային կերպարներից մեկը: Վերջինիս կյանքի մանրամասնությունների մասին տարբեր տեղեկություններ են հրապարակվել և այդ շարքում գլխավորն այն է, որ հոգեբանների մեծամասնությունը միակարծիք պնդում է, որ Հիտլերի մոտ եղել են ակնհայտ հոգեկան շեղումներ:
Հիտլերի կյանքի դժվար ժամանակներից է եղել նրա մանկությունը: Վերջինս բարդ հարաբերություններ է ունեցել իր հոր հետ, ով ակնհայտ անհավասարակշիռ անձնավորություն է եղել՝ հատկապես իր սեռական ցանկությունների բավարարման տեսանկյունից: Ըստ տեղեկությունների՝ նա հաճախ էր տղայի առաջ բռնաբարում կնոջը, ով մերժում էր բավարարել վերջինիս ցանկությունները: Բացի այդ հայրը հաճախ է պատիժների ենթարկել Հիտլերին՝ նրան դաժանորեն ծեծի ենթարկելով: Ըստ հոգեբանների, հավանաբար հենց այս դեպքերն էլ վճռական են եղել ապագա ֆյուրերի կերպարի ձևավորման գործում:
Համարվում է, որ Հիտլերի ռազմական կարիերան ավարտվել է 1918 թվականին, երբ պատերազմի ժամանակ վերջինս անգլիացիների կողմից գազի օգտագործման արդյունքում ժամանակավորապես կուրացել է: Սակայն գերմանացի հայտնի նյարդավիրաբույժ Օտֆրիդ Ֆերստերը իր գաղտնի նամակներից մեկում տեղեկացրել է, որ 20-ական թվականներին անձամբ է կարդացել ֆյուրերի բժշկական քարտը, որտեղ նշված է եղել, որ Հիտլերը տեսողությունը ժամանակավորապես կորցրել է ոչ թե գազի պատճառով, այլ հիստերիկ ամբիոպլիայի, որը համարվում է եզակի հանդիպող հիվանդություն՝ հիմնականում առաջացած վախերի հետևանքով: Այդ հիվանդության ժամանակ հիվանդի ուղեղը հրաժարվում է ընդունել իրականությունը և արտաքին աշխարհից եկող այն արձագանքները, որոնք փոխանցվում են տեսական նյարդերի միջոցով:
Տեղեկություններ կան, որ Հիտլերի կուրությունը բուժել է Գրայվսֆալդի համալսարանի պրոֆեսոր Էդմունդ Ֆորստերը, ով հետագայում մահացել է չբացահայտված հանգամանքներում: Պատճառը, ըստ վարկածների, Ֆորստերի ունեցած տեղեկություններն են եղել Հիտլերի անձնական կյանքի և հիվանդությունների մասին:
Հիտլերի խարիզման շատերին էր ստիպում երազել նրա մասին, բայց բոլոր նրանք, ովքեր կարողանում էին «մտերմանալ և մոտենալ» Հիտլերին, վերջիններիս կյանքը վերածվում էր մղձավանջի: Նրա սիրելիները տարօրինակ հանգամանքներում ինքնասպան էին լինում, իսկ երբ կարողանում էին տեղեկություններ հաղորդել, ապա բոլորին զարմացնում էին Հիտլերի այլասերված սեռական ցանկությունների մասին լուրերով: Հիտլերի հետ եղած կանայք գրեթե միաձայն պնդել են, որ նա սադոմազոխիստ է եղել սեռական ակտի ժամանակ՝ ստիպելով կանանց անել անհավանական բաներ:
Ըստ Էրիխ Ֆրոմի՝ Հիտլերի մոտ ակնհայտ է եղել նաև նեկրոֆիլիան, իսկ կյանքի վերջին տարիներին նրա մոտ զարգացել էր պարկինսոն հիվանդությունը:
Մի քանի տարի առաջ Կոռնելիի համալսարանի հետազոտողները հրապարակել էին Հիտլերի հոգեբանական պատկերի մասին պատմող տեղեկություններ, որը կազմվել էր Հարվարդի համալսարանի հոգեբան Հենրի Մյուրրեի կողմից 1943 թվականին: Մյուրրեի պնդմամբ Հիտլերը տառապել է այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են պարանոյա, հիստերիա և շիզոֆրենիա: Բացի այդ, Մյուրրեի պնդմամբ Հիտլերը տառապել է պասիվ մազոխիզմով՝ վառ արտահայտված հոմոսեքսուալության դրսևորումներով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/818722768218920?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել