Չեմ հասկանում են մոլեռանդ հակասովետականությունը, որ էսօր գնալով ավելի ու ավելի ակնհայտ ա դառնում: Ուզենք թե չուզենք Սովետը եղել ա ու կմնա մեր պատմության անբաժան մասը ու ամեն անգամ կհիշեցնի իր մասին, ամեն անգամ երբ քայլեն Մատենադարանի կամ Օպերայի կողքով հիշելու ենք սովետահայ զարգացող կամ վերածնունդ ապրող հայկական մշակույթի ու գիտւթյան մասին, երբ կարդանք Չարենց կամ դիտենք Փարաջանով հիշելու ենք սովետական ռեպրեսիաների մասին:
Սովետն արդեն պատմություն է իր թե լավ և թե վատ կողմերով հանդերձ, մեր պատմությունն է, Հայրենական պատերազմը հայի համար նույնքան հայրենասիրական էր որքան Արցախյանը, երկուսն էլ մեր ինքնապահպանման և գոյութան իրավունքի համար էր:
Ավելի լավ է ճանաչենք մեր պատմությունը, այլ ոչ թե հետին թվով խմբագրենք կամ նենգափոխենք դրա էությունը:
Սովետը մեզ տվել ա թե դրական թե բացսական ժառանգություն ու դա փաստ է!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Payqar/posts/10206504067710182?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել