Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդն իր մեծագույն ներդրումն ունեցավ խորհրդային բանակի կողմից ֆաշիստական Գերմանիային տապալելու պատերազմին և տվեց ավելի քան 150 հազար զոհ: Սա նշանակում է, որ որպես ժողովուրդ մենք ևս մասնակից ենք մարդկության դեմ իրականացված մեծագույն չարիքներից մեկի կանխման գործընթացին և, լինելով խորհրդային Հայաստանի իրավահաջորդը, անկախ Հայաստանի զինվորները վաստակել են իրավունք՝ քայլելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված շքերթին Մոսկվայի Կարմիր հրապարակում:
Մեր պապերի սերունդը, պաշտպանելով խորհրդային միությունը, փաստացի պաշտպանել է Հայաստանի և հայ ժողովրդի շահերը՝ մեծագույն սխրանք իրագործելով: 
Պատահական չէ, որ ֆաշիզմի դեմ հաղթանակ տարած մեր պապերի հաջորդ սերունդը՝ մեր հայրերի սերունդը, ևս հերոսական սխրանք գործեց՝ ազատագրելով Արցախն ու վերականգնելով Հայոց անկախ պետականությունը: Մենք հերոս պապերի և հերոս հայրերի ժառանգներ ենք, և մեր ամենամեծ սխրանքը կլինի այն, որ կարողանանք խաղաղ կյանք պարգևել սեփական անկախ հայրենիքում մեր զավակներին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել