Ու միշտ էլ էսպիսին ենք եղել. հենց նորն ունեցել ենք, հինը վերացրել ենք` սկսած քրիստոնեության ընդունումից... Համարյա երկու հազարամյակում էդպես էլ չսովորեցինք պատմությանը որպես պատմության վերաբերվել: Ընդունեցինք քրիստոնեություն, իսպառ վերացրինք հեթանոսական մշակույթը, Սովետական շրջանում վերացրեցինք քրիստոնեության ժառանգության մեծ մասը, Երրորդ հանրապետություն ստեղծեցինք, մոռացանք Հայրենական պատերազմում տարած հաղթանակը, որը կամա թե ակամա նաև մերն էր: Մոռացանք, որ եթե Ստալինգրադում հաղթանակ չլիներ, հիմա էս մի բուռ հողն էլ չէինք ունենա, ու թուրքը 10 օրում սա էլ կգրավեր: Պատմությունը կերտելը մի բան է, այդ պատմությունը պահելը, հիշելը, չխեղաթյուրելը՝ մի այլ բան: Պատմությունից դասեր քաղել է պետք, ոչ թե ոչնչացնել ու ամեն անգամ նորից սկսել: Արժեհամակարգային կայացումը երբեք չի հասնում իր վերջակետին, միշտ կիսատ է մնում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagmamulyan/posts/949239918449173?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել