1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի երիտասարդական թիմի` «Կաստիլիա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ավարտել է մարզչական դասընթացներն ու ՈւԵՖԱ-ի Pro կարգի արտոնագիր է ստացել:
«Անչափ հպարտ եմ, որ ավարտեցի դասընթացներն ու ստացա UEFA Pro մարզչական արտոնագիրը: Առաջադրանքը կատարված է»,- Instragram-ի իր էջում գրել է լեգենդար ֆրանսիացին:
L’Equipe-ի տեղեկությունների համաձայն` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, Զիդանը կավարտի մարզչական ամբողջ դասընթացը 2016 թվականի գարնանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1617496.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել